NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Վաչովսկի եղբայրների՝ 1999թ․-ի «Մատրիցա» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1.Նեոի դերին հավակնում էին Յուեն Մաքգրեգորը, Լեոնարդո ԴիԿապրիոն և Թոմ Քրուզը։ Դիտարկվել են նաեւ Ուիլ Սմիթի եւ Նիկոլաս Քեյջի թեկնածությունները։ Ի վերջո, դերը բաժին է հասել Կիանու Ռիվզին։
2.Նախքան նկարահանումները, առաջատար դերասաններն ուսումնասիրել են արևելյան մարտարվեստների հիմունքնները։ Այդ դասընթացները տեւել են 1997թ. հոկտեմբերից մինչեւ 1998թ. մարտ:

3.Մորֆեուսի դերին հավակնում էին Վել Քիլմերը, ինչպես նաև Գարի Օլդմանը, Սեմյուել Լ.Ջեքսոնը և նույնիսկ Շոն Քոներին, որն, ի վերջո, հրաժարվեց դերից, քանի որ բացարձակապես ոչինչ չէր հասկացել սցենարից։ Արդյունքում «հաղթեց» Լոուրենս Ֆիշբորնը։
4.«Meta Cortechs»-ի շենքում Նեոն եւ Մորֆեուսի հեռախոսազրույցի տեսարանի նկարահանման ժամանակ, Կիանու Ռիվզը չի օգտվել կասկադյորների ծառայություններից եւ դուրս է եկել պատուհանից առանց նախապաշտպանության:
5.Գործակալ Սմիթի դերը առաջարկվել է Ժան Ռենոյին, որը, սակայն, նախընտրել է աշխատել «Գոձիլա» ֆիլմում: Սմիթի դերը բաժին է հասել Հյուգո Ուիվինգին։

6.Ձեռնամարտի պարապմունքների համար նախատեսված ծրագրում, Մորֆեուսի վրա հարձակվելուց առաջ Նեոն բութ մատով շփում է քիթը: Դա Բրյուս Լիի հայտնի ժեստն էր, իսկ Ռիվզը պարզապես հանպատրաստից ստեղծագործում էր։
7.Թրինիտիի դերի համար հաստատվել է Քերրի-Էնն Մոսի թեկնածությունը. 1993 թվականին նա նկարահանվել է «Մատրիցա» համանուն հեռուստասերիալում, որը ոչ մի առնչություն չունի ֆիլմի հետ:
8.Կրկնվող ծրագրի պատրանք ստեղծելու համար «Կարմրազգեստ կինը» տեսարանում (Մորֆեուսը Նեոին անցկացնում է մատրիցայի համակարգչային սիմուլյացիայի միջոցով) կադրում ներգրավված են եղել բազմաթիվ երկվորյակներ:

9.Նկարահանումների ժամանակ Քերրի-Էնն Մոսը կոտրել է ոտքը, բայց որպեսզի չզրկվի դերից, որոշել է տեղյակ չպահել նկարահանող խմբին։
10.Ուղղաթիռով տեսարանների նկարահանումները քիչ էր մնում հանգեցնեին ամբողջ նախագծի փակմանը։ Վաչովսկու թիմը միանգամից մի քանի օրենք էր խախտել՝ թռչելով փակ օդային տարածքով։ Հետագայում, նկարահանումները շարունակելու համար, օրենքնները փոխվել են։
11.Կրակոցի եւ գնդակից խույս տվող Նեոի համայնապատկերային կադրերը ստեղծելու համար նկարահանումներում օգտագործվել են 120 հատուկ տեսախցիկներ:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար