«Splash News» հայտնի ֆոտոգործակալությունը սնանկացման եզրին է։ Եվ դրանում դերակատարում է ունեցել նաեւ 39-ամյա Մեգան Մարքլը։
Գործակալության նախագահ Էմմա Քերզոնն իր հայտարարությունում երկու չավարտված դատական գործընթաց է հիշատակել, որոնց հետեւանքով գործակալությունը ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Դրանցից մեկի մասնակիցները հենց Սասեքսի դուքսերը։
Քերզոնը նշել է, որ հիմա շատ գումար են ծախսում փաստաբանների համար՝ վիճարկելու ամուսինների պահանջները, սակայն Splash News-ն այլեւս ի վիճակի չէ այդպիսի ֆինանսական բեռ տանել։
Նախորդ տարի Մեգան Մարքլն ու արքայազն Հարին դատական հայց են ներկայացրել Splash News-ի դեմ այն պատճառով, որ լուսանկարիչները Վանկուվերում մայրիկի հետ զբոսանքի ընթացքում նկարել էին զույգի մեկուկես տարեկան որդուն՝ Արչիին։ Գործակալությունը նաեւ տեսա եւ լուսանկարել էր Կանադայում նրանց տունը (նրանք այնտեղ ապրել են նախքան ԱՄն տեղափոխվելը)։ Ամուսինները դա համարել են ներխուժում իրենց անձնական կյանք եւ ստիպված են եղել տեղափոխվել։ Լուսանկարները դարձել են հանրության սեփականությունն ու հայտնվել լրատվամիջոցներում։ Թեեւ գործակալությունը ներողություն է խնդրել ամուսիններից եւ խոստացել փոխհատուցում վճարել, Մեգանն ու Հարին որոշել են գործը դատարան հասցնել։
Դատարանը բավարարել է դուքսերի հայցը։ Նմանատիպ մեկ այլ հաց ընդդեմ ընկերության դուստր կազմակերպության շարունակում է քննվել բրիտանական դատական համակարգում։ Քերզոնի խոսքով՝ գործն ընկերության համար չափազանց թանկարժեք է՝ իրավունքները պաշտպանելու եւ փաստաբանների ծառայությունները վճարելու համար, այնպես որ, հավանական է, որ այս անգամ եւս դետարանը որոշում կկայացնի հօգուտ ամուսինների։
Լուսակարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը