«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Արքայադուստր Դիանան լուրեր է տարածել թագավորական ընտանիքի մասին

12:46, 29 մարտի

BBC-ի թղթակից Մարտին Բաշիրն աղմկոտ հայտարարություն է արել՝ նշելով, որ հենց արքայադուստր Դիանան է թագավորական ընտանիքի մասին որոշ ասեկոսեների աղբյուրը եղել։ Հիշեցնենք՝ թղթակցի հարցազրույցը (այն թողարկվել է 1995թ․-ի նոյեմբերի 25-ին), որում նա նշել է․ որ արքայազն Չարլզն այլ սիրավեպ ունի, դարձել է Մեծ Բրիտանիայում տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։

Դրանից հետո BBC-ն ներքին հետաքննություն է անցկացրել, քանի որ Բաշիրին կասկածել է արքայադստեր հետ հարցազրույց անցկացնելու համար անազնիվ մեթոդներ օգտագործելու մեջ։ Նրան մեղադրել են, որ նա կարող էր Դիանային համոզել անկեղծ զրույց ունենալ իր պալատականների մասին կեղծ կոմպրոմատի դիմաց։ Բացի այդ՝ մի շարք ասեկոսեներով կեղծ գրություններ են հայտնաբերվել։ Դրանցից որոշներում ասվում էր, որ Եղիսաբեթ թագուհին սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ պատրաստ է  հրաժարվել գահից եւ որ արքայազն Չարզլը սիրահարված է եղել իր երեխաների դայակին։

Հիմա արդեն Բաշիրը նոր փաստաթղթերում պնդում է, որ բոլոր ասեկոսեներն իրեն վերագրվել են սխալմամբ եւ որ դրանք Դիանայի մեկնաբանություններն էին։ Դիանայի եղբայրը կարծում է, որ թղթակիցը կեղծել է քաղվածքները, որոնցում նշվում է, որ թագավորական ընտանիքի երկու անդամներ լրտեսել են հանգուցյալ արքայադստերը։ Նա վստահ է, որ քույրը մամուլին երբեք չի ստել։ Թագավորական ընտանիքը մտադիր չէ զրպարտության մասին քրեական գործ հարուցել լրագրողի վերաբերյալ։

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search