Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվում են։ Ամուսինների բաժանման իրական պատճառը երկրպագուներն իմացել են «Քարդաշյանների ընտանիք» նախագծի նոր էպիզոդից։ Որքան էլ Քիմը փորձել է դա գաղտնի պահել, նախագծի օպերատորներին հաջողվել է որոշ պահեր նկարահանել, որոնցում ցուցադրվում են Քարդաշյանի առաջին մի քանի օրերն ամուսնալուծության մասին որոշումը կայացնելուց հետո։ Բարձրախոսը որսացել է Քիմի զրույցը Վայոմինգում գտնվող Ուեսթի ճամբարից ինչ-որ մեկի հետ։
«Ես այսօր երեկոյան կարող եմ ինքնաթիռ նստել։ Երբ ես խոսում էի նրա հետ, նա հրաժարվեց։ Խոսիր նրա հետ։ Ես ուրախ եմ վաղը գալ։ Ես ուրախությամբ կգամ հաջորդ շաբաթ, ինչ էլ նա ցանկանա»,- հեռախոսային խոսակցության ընթացքում ասում է Քիմը։
Քարդաշյանը զրույցի ընթացքում ակնարկել է, որ գլխավոր խնդիրներից մեկը դարձել են սոցիալական ցանցերում Քանյեի՝ նախորդ տարի արված հրապարակումները։ Քիմի խոսքով՝ ընտանիքի հասցեին վիրավորական հրապարակումները լրջորեն չեն վշտացրել, սակայն նա ձգտել է իրեն հեռու պահել նրանից, ինչ տեղի է ունենում տանը եւ համացանցում։
TMZ-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության համար դիմել է դեռ փետրվարի 19-ին։ Նա որպես բաժանման պատճառ նշել է «անհաշտելի տարաձայնությունները»։ Նա հանդես է եկել երեխաների համատեղ խնամակալության գաղափարի օգտին։ Սակայն զույգը նաեւ ընդհանուր ունեցվածք ունի եւ ամուսնական պայմանագիր, որի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում կստանա։ Աստղերը պետք է կարգավորեն ֆինանսական հարցերը։
Աղբյուրը՝ Peopletalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին