«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ArmenՅԱՆs. Մարիաննա Մուկուչյան` նա, ով «գեղեցկացնում» է Այշվարիա Ռային ու Պրիյանկա Չոպրային

12:05, 16 ապրիլի

NEWS.am STYLE-ն իր ընթերցողին հաճախ է ներկայացնում հարցազրույցներ աշխարհում հայտնի մեր հայրենակիցների հետ, որոնցից յուրաքանչյուրի հաջողությամբ ե´ւ հպարտանում ենք, ե´ւ ուրախանում: Այսպիսով, սկսում ենք նոր շարք՝ «ArmenՅԱՆs», որի շրջանակում օտար երկրներում հաջողության հասած եւ միջազգային ճանաչում վայելող հայերի հետ զրուցելու ենք իրենց անցած ճանապարհի, այլ երկրներում օտար լինելու դժվարությունների եւ առավելությունների, ինչպես նաեւ՝ Հայաստանի անունն աշխարհում հնչեցնելու կարեւորության մասին:

Մեր խորագրի առաջին զրուցակիցը Բոլիվուդում հայտնի վարսահարդար եւ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանն է: Մարիաննայի՝ աստղային համագործակցություններին NEWS.am STYLE-ը միշտ է անդրադառնում. հայուհին շպարում ու վարսահարդարում է այնպիսի հայտնիների, ինչպիսիք են՝ Պրիյանկա Չոպրան եւ Այշվարիա Ռայը: Ի դեպ, Մարիաննան Իվետա Մուկուչյանի հարազատ քույրն է, եւ ինչպես նշել է մեզ հետ նախորդ զրույցներից մեկում՝ տարբեր երկրներում բնակվելու պատճառով՝ ոչ միշտ է հաջողվում դիմահարդարել քրոջը, սակայն իրենց հանդիպումները միշտ նշանավորվում են նոր ու հետաքրքիր աշխատանքներով:

Մարիաննայի խոսքով՝ իր կարիերան սկսվել է «անսովոր» ճանապարհով: Վարսահարդարի ու դիմահարդարի նախասիրությունից զատ՝ Մարիաննան սիրում է ճանապարհորդել, եւ հենց այդ ճանապարհորդություններն են իրեն օգնել ճանաչվել իր գործում.

«Իմ կարիերայի ճանապարհը շատ անսովոր ձեւով եմ սկսել, եթե այն համեմատենք այլ դիմահարդարների եւ վարսահարդարների ճանապարհների հետ: TEDxTalks-ին տված իմ հարցազրույցում եւս շեշտել եմ, որ կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է առաջ գնա իր սեփական քայլերով, ոչ թե հետեւի մեկ ուրիշի ճանապարհին, քանի որ այն, ինչ աշխատել է մեկ ուրիշի դեպքում, պարտադիր չէ, որ քո դեպքում էլ աշխատի, եւ հակառակը… Միգուցե, տվյալ աշխատանքին մեկ ուրիշ՝ բացարձակ տարբեր մոտեցումը քո դեպքում ավելի առատ պտուղներ տա, քան կարող էիր պատկերացնել: Այսպիսով, ես չեմ հաճախել վարսա-դիմահարդարման որեւէ դասընթացի, ամեն ինչ ինքնուրույն եմ սովորել, եւ ամեն ինչի հասել եմ իմ հարմարավետության գոտին շրջանցելով, ճանապարհորդելով եւ իմ՝ ուժեղ պորտֆոլիո կառուցելու նպատակն ամբողջացրել եմ ճանապարհորդության հանդեպ իմ սիրով: Որտեղ էլ, որ լինում էի, անպայման փորձում էի այնտեղ տվյալ ոլորտի մասնագետների հանդիպել, կազմակերպել նկարահանումներ եւ ցույց դնել իմ կարողությունները, մինչեւ որ իմ ջանքերն ինձ, վերջապես, բերեցին Հնդկաստան, որտեղ իմ կարիերան շատ արագ ու հրաշալի կերպով զարգացավ»:

Մարիաննան նշում է՝ ցանկացած երկրում էլ կան շատ այլ տաղանդավոր մասնագետներ, բայց նրա կարծիքով՝ ամեն ինչ միասին վերցրած է հաջողություն բերում.

«Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ անհատականություն, էներգիա ու տաղանդ ես բերում նկարահանման հրապարակ: Այդ ամենի միքսը շատ կարեւոր է, քանի որ վարսահարդարման ու դիմահարդդարման մասնագետը շատ մեծ դեր է խաղում ամբողջ նկարահանման ընթացքի մեջ. նա պետք է կարողանա ճիշտ կապ հաստատել նկարահանվող աստղի եւ ամբողջ թիմի հետ, քանի որ անդադար ներկա է լինելու նկարահանման ընթացքում: Իհարկե, մեծ դեր է խաղում նաեւ աշխատանքի որակը: Ես տեսնում եմ, որ հիմա Հնդկաստանում փոխվել է վարսահարդարների ու դիմահարդարների ձեռագիրը, ավելի է զարգացել, եթե համեմատենք նախկին աշխատանքների հետ, որոնք տեսնում էի, երբ 7 տարի առաջ առաջին անգամ եկա Հնդկաստան... Ես համոզված եմ, որ սրանում մեծ ներդրում եւ ազդեցություն ունեն նաեւ այլազգի մասնագետները, որոնք մտնելով այս շուկա՝ փոխել են աշխատանքի ոճն ու ձեւը: Հնդիկ աստղերը եւս տեսնում են այդ ամենն ու գնահատում մեր աշխատանքը: Այսպիսով, կարելի է ասել, որ օտարերկրացի վարսահարդարներն ու դիմահարդարներն իրենց տարբերվող ոճով ազդել են շուկայի վրա, ու հիմա նկատում եմ, որ հնդիկ շատ մասնագետներ փոխել են իրենց աշխատելաոճը: Ես, իսկապես, հպարտ եմ ու ուրախ, որ այսքան բանի եմ հասել Հնդկաստանում, եւ որ իմ աշխատանքն այսքան գնահատվել է: Սա շատ գեղեցիկ զգացողություն է, եւ ես նաեւ ուրախ եմ, որ կարողանում եմ ոգեշնչել նոր արտիստներին»:

Մարիաննայի խոսքով՝ հաջողության առաջնային գրավականը գործին ժամանակ ու համբերություն տրամադրելն է.

«Իմ դեպքում ես հայտնվել էի մի այնպիսի օտար երկրում, որտեղ նախկինում չէի եղել եւ ոչ մեկին այնտեղ չգիտեի, բացի այդ՝ մշակութային մեծ տարբերություն կար ինձ համար. ես Գերմանիայում մեծացած հայուհի եմ, եւ սկզբում ինձ համար դժվար էր Հնդկաստանի փոփոխություններին համակերպվելը: Դրա համար էլ որոշ ժամանակ պահանջվեց, որ հարմարվեմ ու հասկանամ՝ ինչպես կարելի է աշխատել Հնդկաստանում: Մյուս կողմից՝ կարող եմ ասել, որ ես այդ ամենի արդյունքում շատ բաներ եմ սովորել՝ լինել ավելի համբերատար եւ հարգել մշակութային տարբերությունները: Սրանցից բացի ինձ համար այլ էական խոչընդոտներ չեն եղել: Հնդկաստանում ինձ միշտ բարեհամբույր են ընդունել, եւ դա ես շատ եմ գնահատում: Իհարկե, միշտ էլ ժամանակ ու համբերություն է պահանջվում որոշակի նշաձողի հասնելու համար, բայց կարծում եմ՝ երբ աշխատանքդ լավ ես անում, իսկ սիրտդ մաքուր է լինում, անհնար է, որ սխալվես. ջանքերդ, վաղ, թե ուշ, կգնահատվեն»:

Լինելով հայուհի՝ Մարիաննայի համար կարեւոր է իր հետ համագործակցող հայտնիների ու օտարազգի ընկերների հետ Հայաստանի մասին խոսելն ու մեր պատմությունը ներկայացնելը.

«Ես միշտ եմ խոսում Հայաստանի, իմ հայկայան դաստիարակության ու մշակույթի մասին: Ի դեպ, ինչ-որ տեղ հնդկական մշակույթի հետ նմանություններ ունենք: Բոլորի համար միշտ հետաքրքիր է լսել Հայաստանի մասին, իսկ ես հաճույքով եմ ներկայացնում մեր պատմությունը: Որոշները տեղյակ են Հայաստանի մասին, նույնիսկ, համտեսել են որոշ հայկական ուտեստներ, բայց ոմանք շատ բան չգիտեն… Այնպես որ, ես ոգեւորությամբ եմ ստանձնում նրանց տեղեկացնողնի «պարտականությունը»»,-ասում է նա:

Բոլիվույան դիմահարդարը հաճախ ինքն էլ է լինում տեսախցիկների առջեւ՝ որպես մոդել. Մարիաննայի խոսքով՝ այստեղ մեծ դեր ունի իր հայկական արտաքինը, որը միշտ հետաքրքրություն է առաջացնում օտար երկրում.

«Երբեմն ինքս էլ եմ լինում տեսախցիկների կիզակետում, եւ իմ հայկական արտաքինը հետաքրքրություն է առաջացնում Հնդկաստանում, քանի որ ես նաեւ մի փոքր հնդկական դիմագծեր ունեմ (ծիծաղում է): Իսկ, ահա, Գերմանիայում իմ հայկական դիմագծերն, իհարկե, ինձ էկզոտիկ են դարձնում, եւ ես զգում եմ, որ համաշարհային շուկայի փոփոխություններին զուգընթաց, այդ ամենն ավելի է գնահատվում:

Մի բան նշեմ՝ որտեղ էլ, որ ճանապարհորդել եմ կամ ապրել, երբ որ նշել եմ, որ հայ եմ, միշտ դրական ու գեղեցիկ արձագանքի եմ արժանացել: Ով, գոնե, մեկ հայ ծանոթ ունի, միշտ լավ կարծիք է կազմում մեր ժողովրդի մասին. մեզ ճանաչում են՝ որպես բարի սիրտ ունեցող, օգնել կամեցող, աշխատասեր ու ազնիվ ազգի, ու ես հպարտ եմ, որ ինձ էլ նույն կերպ են ասոցացնում մեր ազգի հետ:

Նաեւ շատ հպարտ եմ, որ չնայած մենք ընդամենը մի քանի միլիոն ենք կազմում ամբողջ աշարհում, հայտնի ենք մի շարք տաղանդավոր մարդկանցով, որոնցից յուրաքանչյուրն իր գործի մեջ առաջատար է: Դա գալիս է նրանից, որ մենք մեծ սիրտ ենք դնում այն ամենի մեջ, ինչ անում ենք, եւ իսկապես տաղանդավոր ազգ ենք: Կարծում եմ՝ այս ամենին զուգահեռ պետք է մի փոքր ավելի ազատամիտ լինենք, որովհետեւ, ըստ իս, սովորաբար, հայկական սովորույթներից շատերը հիմա մի փոքր պահպանողական են, չնայած՝ նույնիսկ այդ դաշտում փոքրիկ փոփոխություններ տեսնում եմ: Հայերի նոր սերունդը բավական ժամանակակից ու անկախ է: Պարզապես, պետք է սրտով լինել ազնիվ, այդ պարագայում միշտ էլ կհասնես հաջողության»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիաննա Մուկուչյանի Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել