Մոհամեդ Հադիդը՝ ամերիկացի մոդելներ Ջիջի եւ Բելա Հադիդների գործարար հայրը, ավագ դստերը շնորհավորել է 26-ամյակի առթիթով։ Ջիջին այսօր նշում է ծննդյան օրը։ Շինարարական ընկերության սեփականատերն Instagram-յան էջում հրապարակում է արել՝ դրանոմ հայտնելով «20 բան, որոնք չգիտեք Ջիջի Հադիդի մասին»։ Առաջին կետում նշվում է, որ Ջիջին ամեն ինչին ինքնուրույն է հասել։ «Երբեք ծնողներից ոչ մի դոլար չի վերցրել»,- գրել է 72-ամյա միլիոնատերը։ Նա նծշել է, որ ջիջին մոդելային կարիերան սկսել է նույն տարիքում, ինչ հիմա նրա դուստրն է. Ջիջիի եւ նրա ընկերոջ՝ Զայն Մալիկի դուստրն այժմ յոթ ամսական է։
Խոսքերն այն մասին, որ Հադիդն անձամբ է կարիերան կառուցել ու վաստակել իր միլիոնները, շատ օգտատերերի մոտ տարակուսանք են առաջացրել։
View this post on Instagram
«Ամեն ինչ ինքնուրո՞ւյն է հասել։ Ավելի ճիշտ, պարզապես ծնվել է ճիշտ ընտանիքում», «նրա հայրը հարուստ կառուցապատող է, մայրը՝ նախկին մոդել։ Պարզ է, որ դստեր հաջողությունն ապահովել են ծնողները։ Նրանք պարզապես գնել են Ջիջիի եւ Բելայի մոդելային կարիերան։ Նայեք, թե սկզբում ինչպիսին էին նրանք։ Նրանք երբեք չէին ստանա այդ աշխատանքը, եթե չլինեին նրանց ծնողները։ Նրանց դեֆիլեները չափազանց սարսափելի էին։ Ավելի քիչ գումար ունեցող, քիչ երես առած մոդելները երբեք նման հնարավորություն չէին ունենա», «նրանք երբեք ոչ մի ջանք չեն ներդրել։ նրանց ամբողջ կարիերան գնված է»,- զայրացել են օգտատերերը։
Գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք պաշտպանել են Ջիջիին։ «Նա հրապուրիչ տեսքով է ծնվել, սակայն դա չի նշանակում, որ նա ջանասիրաբար չի աշխատել՝ հասնելու համար նրան, ինչ հիմա ունի», «առավելություն ունենալով ծնվելը հանցագործություն չէ»,- գրել են նրանք։
Բելան ու Ջիջին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկանում են։ The Richest պարբերականի տեղեկություններով՝ տարվա ընթացքում Բելայի եկամուտը կազմել է 19 միլիոն դոլար, Ջիջիինը՝ 20 միլիոն դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը