Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Կարծում եմ՝ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»․ Ալեքսիս Օհանյան

11:00, 24 ապրիլի

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը հավաքական օր է. այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝  հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է՝ հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջապես կճանաչի պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը։

«Կարծես թե, Ջո Բայդենը պատրաստվում է վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ դա իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»,- Twitter- ում հրապարակված տեսանյութն այս խոսքերով է սկսել Ալեքսիս Օհանյանը, ով այսօր՝ ապրիլի 24-ին, նշում է իր 38-ամյակը։

«Քաղաքականությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ, որ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այն, ինչը նվազագույնն  է, որ մենք՝ ամերիկացիներս, կարող ենք անել, բայց դա կարեւոր քայլ է, քանզի Ցեղասպանությունը մեր՝ հայերիս եւ հատկապես սփյուռքահայերի ինքնության մասն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ»,- նշել է Օհանյանը։

Ալեքսիսի խոսքերով՝ «Հայոց ցեղասպանության ժխտումը խորապես արմատավորված է հայերի հոգեկերտվածքի մեջ, քանի որ հայերն ավելի քան 100 տարի ստիպված են եղել հանդուրժել այլոց ժխտողականության քաղաքանությունը։ Աշխարհասփյուռ հայերի համար է՛լ ավելի ցավալի է այն փաստը, որ այդ ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը եւ պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում՝ աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից»։

«Սա կարեւոր քայլ է, չեմ ցանկանում հուսախաբ լինել, քանի որ միեւնույն խոստումը լսել ենք նաեւ մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա եւ ես այդ կապակցությամբ չափազանց ոգեւորված էմ։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»,- խոսքը եզրափակել է Օհանյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search