1. Տղամարդը պետք է փողոցով քայլի կնոջից ձախ: Աջից կարող են քայլել միայն զինվորականները, որոնք պետք է պատրաստ լինեն ռազմական ողջույն տալու:
2. Անհրաժեշտ է կնոջ դաստակից բռնել, եթե նա հետ է մնացել կամ սայթաքել է: Բայց սովորական իրավիճակում կինն է որոշում` բռնել, թե ոչ տղամարդու ձեռքը:
3. Կնոջ ներկայությամբ տղամարդը չի ծխում՝ առանց նրա թույլտվության:
4. Որեւէ տեղ մտնելիս եւ դուրս գալիս կավալերը դուռը բացում է կնոջ առաջ, իսկ ինքը նրա հետեւից է քայլում:
5. Սանդուղքով բարձրանալիս կամ իջնելիս տղամարդն ապահովագրում է իր ուղեկցուհուն` մեկ-երկու աստիճան հետեւից եւ դիմացից քայլելով` համապատասխանաբար:
6. Առաջինը տղամարդն է մտնում վերելակ, իսկ այնտեղից դուրս գալիս պետք է զիջի կնոջը:
7. Մեքենայից առաջինը դուրս է գալիս տղամարդը, նա շրջանցում է տրանսպորտային միջոցը, բացում է դուռը ուղեւորի կողմից, միաժամանակ կնոջն օգնելով դուրս գալ: Եթե տղամարդն ինքն է վարում մեքենան, պետք է բացի դուռը եւ կնոջ դաստակը բռնի, երբ նա նստում է դիմացի նստատեղին: Եթե տղամարդը եւ կինը երկուսն էլ տաքսու ուղեւոր են, նրանք պետք է նստեն հետեւի նստատեղին: Սրահում առաջինը նստում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին:
8. Տարածք մտնելով` տղամարդը պետք է կնոջն օգնի հանել վերնազգեստը, իսկ սենյակից դուրս գալիս հագուստը տա նրան:
9. Հասարակության մեջ ընդունված է չնստել, եթե կանայք կանգնած են (դա վերաբերում է նաեւ հասարակական տրանսպորտին):
10. Էթիկայի համաձայն, տղամարդը չպետք է ուշանա կնոջ հետ ժամադրությունից: Ընդհակառակը` կավալերը պետք է մի քանի րոպե շուտ գա, չէ որ նրա ուշացումը կարող է շփոթեցնել կնոջը եւ նրան անհարմար դրության մեջ դնել: Չնախատեսված դեպքերում պետք է զգուշացնել եւ ներողություն խնդրել ուշացման համար:
11. Ցանկացած տարիքի ցանկացած կնոջը պետք է օգնել կրելու խոշոր առարկաներ եւ զանգվածեղ պայուսակներ: Դրանց թվին չեն դասվում կանացի պայուսակը, թեթեւ մուշտակը կամ վերարկուն, բացառությամբ այն դեպքերի, երբ առողջական վիճակի բերումով նա ինքը չի կարող կրել դրանք:
12. Հասարակությունում անընդունելի է կնոջ մասին անկեղծ զրույցը երրորդ անձի հետ, հատկապես տղամարդկանց ընկերախմբում:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար