Սասեքսի դուքս արքայազն Հարին խոստովանել է, որ թմրամիջոցներ եւ շատ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել մոր` արքայադուստր Դիանայի մահվանից հետո: 36-ամյա արքայազնը «Ես, որին դուք չեք տեսնում» (The Me You Can't See) վավերագրական ֆիլմում, որը վարում է Օփրա Ուինֆրիի հետ, պատմել է իր հոգեբանական պայքարի եւ տրավմայի մասին, որը հետապնդում է իրեն:
Դուքսը խոստովանել է, որ իրեն երբեք ոչ անձնական տարածք, ոչ ժամանակ չեն տվել` մոր մահն, իսկապես, սգալու համար: Ի վերջո դա նրան ստիպել է դիմել արգելված նյութերի ու ալկոհոլի օգտագործմանը` ինչ-որ կերպ այդ ցավը խլացնելու համար: Նա կարող էր մի քանի օր հրաժարվել սպիրտի օգտագործումից, սակայն մի օրում խմել շաբաթվա ամբողջ չափաբաժինը:

«Ես ուզում էի խմել, թմրամիջոցներ օգտագործել: Ես պատրաստ էի փորձել հնարավոր ամեն բան, միայն թե փոքրացնեի այդ ցավը եւ մոռանայի այդ զգացմունքների մասին։ Ինչ-որ պահի ես հասկացա, որ խմում էի ոչ թե այն պատճառով, որ դա ինձ դուր էր գալիս, այլ այն պատճառով, որ փորձում էի ինչ-որ բան թաքցնել»,- պատմել է արքայազն Հարին։
Արքայադուստր Դիանան մահացել է 1997թ․-ին ավտովթարի արդյունքում։ Արքայազնի խոսքով՝ 2012-2016թթ․ իր համար «մղձավանջային ժամանակ» է եղել, երբ ինքը տագնապի նոպաներ եւ խուճապներ է ունեցել։ Արգելված նյութերի եւ ալկոհոլի օգտագործումը եւս տեղի է ունեցել այդ շրջանում։
Լուսանկարը՝ Frank Van Beek/AFP via Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:37, 9 հոկտեմբերի
Netflix-ը մշակում է Բրիջերտոնների մասին նոր սփին-օֆֆ. Լեդի Վայոլեթի սիրո պատմությունը կունենա իր սեփական սերիալը11:18, 9 հոկտեմբերի
Հյու Հեֆների այրին դիմել է Ջեսիկա Բիլին՝ հուսահատ խնդրանքով հրաժարվել Playboy-ի մասին ֆիլմում նկարահանվելուց10:48, 9 հոկտեմբերի
«Ես դրան կհարվածեմ». Քորթնի Քարդաշյանը քննադատել է Ջենիֆեր Լոուրենսին՝ իրեն ծաղրելու համար10:22, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանին կատակի «զոհ» են դարձրել՝ պահպանակներով և սեքս-խաղալիքներով09:00, 9 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ