Տեկիլայի սեփական՝ 818-ի բրենդի գովազդի պատճառով աԱմերիկյան սուպերմոդել Քենդալ Ջեններին մեղադրել են մի ամբողջ ժողովրդի վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Page Six-ը։
25-ամյա հայտնի մոդելն իր Instagram-ում լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել Մեքսիկայում ալկոհոլային խմիչքի գովազդային արշավի նկարահանումներից: Տեղադրված լուսանկարներից մեկում մանեկենուհու վզից կախված է կովբոյական գլխարկ, կրում է սպիտակ բլուզ, զոլավոր վերնաշապիկ եւ կապույտ գույնի ջինսե տաբատ։

Համացանցի օգտատերերը քննադատել են աստղին, որ նրա կերպարը հիմնված է մեքսիկացի ֆերմերների մասին կարծրատիպերի վրա: «Դուք կատակու՞մ եք։ Սա վիրավորական է։ Չեմ կարծում, որ իրական միգրանտ-աշխատողները կգնահատեն քո արտաքին տեսքն ըստ արժանվույն», «ես, որպես մեքսիկացի, աղերսում եմ բոլոր նրանց, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, չօգտվել Քենդալ Ջեների Տեկիլայից։ Այն, ինչ նա անում է մշակութային ապրոպրիացիա է (մի մշակույթի տարրերի յուրացում կամ օգտագործում, որի անդամը չես հանդիսանում)։ Նա յուրացնում է մեր պատմությունը։ Լսեք մեզ մեքսիկացիներին։ Դա մեր մշակույթն է, եւ մենք չենք ուզում, որ սպիտակ կինը դրանից օգուտ քաղի», - ասել են նրանք։
Քայլի Ջեները դեռեւս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին