Շեֆ-խոհրարար Կարինե Ջեյհանն Ալտադենայից (Կալիֆոռնիա նահանգ) կդառնա առաջին հայուհին Bravo-ի «Լավագույն սիրողական խոհարար» նախագծում, որում տանը պատրաստողները «Շեֆ-խոհարար․ բոլոր աստղերը» նախագիծն ավարտածների հետ հայտնվում են «Շեֆ-խոհարարի» խոհանոցում։
Bravo-ի նոր «Լավագույն սիրողական խոհարարները» նախագծի պրեմիերան տեղի կունենա «Լավագույն շեֆ-խոհարար» նախագծի 18-րդ եթերաշրջանի եզրափակիչից անմիջապես հետո։
Կարինեն ցերեկային ժամերին աշխատում է որպես վաճառքի խորհրդառու, երկու երեխաների մայր է, իսկ երեկոյան ու գիշերային ժամերին՝ տնային խոհարար։ Նա օգտագործել է «Շեֆ խոհարարարի» խմբին համավարակի թեժ խահին միանալու հնարավորությունը։ Ջեյհանն առաջնորդվում է նշանաբանով․ «Գնա երազանքներից եւ կրքերիդ հետեւից։ Երբեք ուշ չէ»։
«Ինձ միշտ հիացրել են հայկական հարուստ մշակույթն ու ճաշատեսակները։ Այն ինձ համար յուրօրինակ միջոց է դարձել՝ չկորցնելու կապս հանգուցյալ հորս՝ Շահնուր Ջեյհանի հետ, որը սիրում էր ավանդական ճաշատեսակներ պատրաստել եւ դրանցով կիսվել մտերիմների հետ։ Նա ծնվել է Արեւմտյան Հայաստանում, սակայն կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մարսելում՝ Ֆրանիսայում։ Շատ ուրախ եմ օգտագործել այս հարթակը՝ աշխարհին ծանոթացնելու հայկական մշակույթի հետ եւ ավելացնելու իմ յուրօրինակ ֆրանսիական ոճը։ Ինչպես հայրս, ես եւս չեմ համբերում սեղանը կիսել ամբողջ աշխարհի հետ։ Ես կարծում եմ, որ կյանքն առանց կրքի կյանք չէ։ Այնպես որ, ապրիր ու վայելիր։ Սա իսկական սեր է»,- Zartonk Media-ին հայտնել է Կարինե Ջեյհանը։
«Top Chef Amateurs» նախագծում, որը վարում է Գեյս Սիմոնսը, ներկայացված կլինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչ խոհրարարներ՝ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցներից մինչեւ դպրոցական սրճարանի աշխատակիցներ։ Յուրաքանչյուր էպիզոդում, որը տեւեում է 30 րոպե, երկու խոհարար կբախվեն միմյանց՝ ստուգելու համար իրենց կարողությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար