Գոհար Ավետիսյանը, առանց չափազանցության, ամենահայտնի եւ ճանաչված ռուս դիմահարդար է։ Նա մշակել է յուրահատուկ ոճ, որը վերափոխել է դիմահարդարման մասին սովորական պատկերացումները, ինչպես նաեւ ապացուցել, որ լինել գեղեցիկ կարող է ցանկացած մեկը․ մաշկի խնդիրներ ունեցող, բնածին թերություններով, կյանքի բարդ հանգամանքներով եւ այլ խնդիրներ ունեցող կանայք:
Այս անգամ Գոհարը որոշել է անմոռանալի օր կազմակերպել Վորոնեժից Աննա Բոլդիրյովայի համար։ Երբ աղջիկը 7 ամսական էր, նա այրվող տանը մնացել է փակված, եւ ոչ ոք չի շտապել փրկել նրան: Սարսափելի միջադեպից հետո նա բառացիորեն կորցրել է դեմքը. մաշկը, քիթը եւ մազերը խիստ այրվել են, իսկ բուժումից հետո զգալի սպիներ են մնացել:
«Ամեն օր մենք բողոքում ենք ինքներս մեզնից, մեր արտաքինից, մեր կյանքից, մեր մեջ թերություններ ենք փնտրում, անընդհատ մեզ ինչ-որ բանի համար հայհոյում եւ մոռանում ենք պարզապես գնահատել կյանքն ու վայելել այն։ Այսօր ուզում եմ ձեզ ապացուցել, որ մենք պարզապես առիթ չունենք բողոքելու կյանքից», - այս խոսքերով է Գոհար Ավետիսյանը սկսել Աննա Բոլդիրյովայի կերպարանափոխման տեսանյութը։
Դիմահարդարն Աննային եւ նրա դստերը Մոսկվա է հրավիրել. նրանց տեղավորել են մայրաքաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, որտեղ հերոսուհին անկեղծորեն զարմացել է տեսած ամեն մանրուքից: Բնակեցնելուց հետո Գոհարը Աննային տարել է իր ստուդիա. արդյունքները պարզապես ցնցող էին։
Հրդեհից տուժած աղջկա սպիներն ու քերծվածքները թաքցրել են, հարթեցրել են մաշկը, նկարել հոնքեր, ճիշտ շեշտադրումներ արել դեմքի գեղեցիկ ռելիեֆի ստեղծման համար, ինչպես նաեւ սեւ կեղծամ են հագցրել, որպեսզի փակեն այն մասերը, որտեղ հրդեհից հետո մազերը չեն աճում:
Աննան նայել է հայելու մեջ եւ չի կարողանցել հավատալ, որ նա մոտեցել է այն կերպարին, որը կարող էր ունենալ, եթե չլիներ այդ հրդեհը: Աղջիկը նաեւ առաջին անգամ է իրեն տեսել պրոֆեսիոնալների թիմի կողմից ընտրված կերպարում: Բայց սրանք ոչ բոլոր անակնկալներն են եղել, որոնք Գոհար Ավետիսյանը պատրաստել էր իր հյուրի համար. արդեն ներկայացուցչական դասի մեքենայում նստած դիմահարդարը հայտնել է, որ ինքն ուղեւորվում է անսահմանափակ գնումներ կատարելու: Աննա Բոլդիրեւան խոստովանել է, որ երբեք իրեն այդքան երջանիկ չի համարել:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը