24-ամյա Ալյոնա Ռապունցելը նախորդ շաբաթ հաստատել է լուրերը, որը շուտով կրկին մայր կդառնա։ «Դոմ 2»-ի մասնակիցը երեխայի է սպասում 23-ամյա սիրելիից՝ մերկապարող Իլյա Սեմինից։ Սակայն անկախ ուրախալի լուրից, զույգի հարաբերություններում բարդություններ կան։
Երկու օր առաջ Ալյոնա Ռապունցելը խոստովանել է, որ ընկերը լրջորեն ծեծի է ենթարկել իրեն։ Սիրահարները վիճել էին, ինչից հետո Սեմինը չէր կարողացել զսպել հույզերն ու հարվածել էր հղի սիրելիին։ Այդ ժամանակ Իլյան խոստովանել էր, որ ագրեսիվորեն արձագանքել է նրան, որ Ալյոնան ալկոհոլ է օգտագործում հղի վիճակում։

Այսօր հայտնի է դարձել, որ Ալյոնա Ռապունցելը պատրաստ է ներել Սեմինին պահվածքի համար։ «Դոմ 2»-ի մասնակցի խոսքով՝ ինքն այդ որոշումը կայացրել է երկու երեխաների հետ միայնակ մնալու վախի պատճառով։ «Չեմ ցանկանում կրկին միայնակ մայր լինել։ ԴԵս երկակի զգացմունքներ ունեմ․ հարկավոր է փրկել ընտանիքը, իսկ մյուս կողմից ինձ հոգնեցրել են ամենօրյա սկանդալները, երազում եմ հանգիստ կյանքի մասին»,- պատմել է Ալյոնան։
Ընդ որում, Ռապունցելը նշել է, որ պատրաստ չէ լռության մատնել տհաճ միջադեպը։ Ալյոնայի կարծիքով՝ որպեսզի իրանք կարողանան ապագայի համար ծրագրեր կազմել, պետք է հոգեբանի օգնությանը դիմեն։ «Ընտանիքը փրկելու համար մեզ հարկավոր է հեգաբանի այցելել եւ բուժել հարաբերությունները։ Մենք արդեն ոչ թե պարզապես զույգ ենք, այլ ընտանիք։ Հույզերի հողի վրա մեր միջեւ կարող են տարօրինակ բաներ տեղի ունենալ, բայց ես չեմ ցանկանում, որ իմ երեխան լույս աշխարհ գա առանց հոր»,- հավելել է իրապատում-շոուի աստղը։

Անկախ Իլյա Սեմինի հետ բարդ հարաբերություններից՝ Ալյոնան չի պատրաստվում ընդհատել հղիությունը։ Նա դեռ շոկային վիճակում է եւ վստահ է, որ սիրելին իրեն կաջակցի այն հարցում, որ երեխան պետք է լույս աշխարհ գա։ Ամեն դեպքում, երկուսիս էլ ժամանակ է հարկավոր։ Ես, իհարկե, կծննդաբերեմ, այդ պատճառով ես ու Իլյան ինչ-որ կերպ կխոսենք»,- ընդգծել է Ռապունցելը, հայտնում է StarHit-ը։
Ալյոնա Ռապունցելն արդեն երեխա ունի, որի հայրը «Դոմ 2»-ի մասնակից Իլյա Յաբարովն է։ Երբ փոքրիկ Բոգդանը լույս աշխարհ է եկել, նրա ծնողները գրեթե չէին շփվում։ Յաբարովը լքել է հղի Ալյոնային, եւ նա ստիպված է եղել առաջնեկին ինքնուրույն մեծացնել։ Ավելի ուշ Բոգդանի հայրն, ամեն դեպքում, հայտնվել է երեխայի կյանքում։ Ալյոնան եւ Իլյան փորձել են հարթել հարաբերությունները, սակայն չեն կարողացել կրկին մտերմանալ։
Ի դեպ, Ալյոնան նոր ընտրյալի հետ եւս ոչ միշտ է հարթ հարաբերություններ ունցել։ Դեռ նախորդ շաբաթվա վերջին Ռապունցելը հայտարարել է, որ մերկապարողի հետ սիրավեպն ավարտված է։ Այդ ժամանակ պատճառ էր դարձել Սեմինի դավաճանությունը։ «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը հայտնել է, որ սիրելին իրեն խանդել է մեկ այլ մարդու եւ որպես վրեժ՝ դավաճանել, ընդ որում, միանգամից երկու կնոջ հետ։ Ավելին, Իլյան նկարահանել էր, որ ժամանակ է անցկացնում սիրուհիների հետ եւ տեսագրությունն ուղարկել Ալյոնային։ Այդ միջադեպից հետո Ռապունցելը հայտարարել է, որ երբեք չի ներում դավաճաններին, սակայն ի վերջո վերականագնել է հարաբերությունները Սեմյոնի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս