Էշլի Գրեմ

Նորաձեւ ֆոտոշարքերից հետո պլյուս չափի մոդելն իր միկրոբլոգում հաճախ է հրապարակում նկարահանումների ետնաբեմը, որոնցում կարելի է տեսնել նրա մարմինը, նախքան դրա վրա կաշխատեն ռետուշի մասնագետները։ «Ես մարզվում եմ, աշխատում եմ լավ սնվել։ Ես սիրում եմ մաշկս եւ չեմ ամաչում ցելյուլիտից։ Դուք եւս չպետք է ամաչեք»,- երկրպագուներին ասում է Էշլին։ Անկախ մոդելային ոլորտում ոչ ստանդարտ կազմվածքից, գեղեցկուհուն հաջողվել է զարդարել առաջատար ամսագրերի շապիկները եւ մասնակցել տասնյակ գովազդային արշավների, այդ թվում ներքնազգեստի ապրանքանիշերի համար։
Անաստասիա Վոլոչկովա

Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհին բարձրահասակ է ու մարմնեղ։ Աստղը երկար ոտքեր ու լայն ուսեր ունի։ Մի քանի տարի առաջ ոչ փխրուն բալետի արտիստի հասցեին քննադատությունը նրան թատրոնից ազատելու պատճառ է դարձել, իսկ այժմ հանգսիտ չի տալիս չարակամներին։ Անաստասիան նույնիսկ ստիպված է եղել փակել Ինստագրամյան էջում մեկնաբանությունների հնարավորությունը՝ իր արտաքինի եւ էքսցենտրիկ լուսանկարների մշտական քննարկումներից խուսափելու համար։ Եվ ամեն դեպքում, բացասականի ալիքը աստղին չի ստիպել փոխել վերաբերմունքն իր մարմնի հանդեպ կամ ֆոտոշոփ օգտագործել, ինչպես անում են նրա շատ գործընկերներ։ «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»,- նշում է բալետի արտիստը։
Քրիսի Թեյգեն

Քրիստի Թեյգենն այն գեղեցկուհիներից է, որոնք չեն ամաչում պատմել ծննդաբերությունից հետո մարմնի անկատարության մասին։ «Կարծում եմ՝ դրանք ինքնուրույն չեն անցի։ Հիմա դա իմ մարմինն է»,- գրել է Ջոն Լեջենդի կինը՝ մեկնաբանելով լուսանկարը, որում երեւում են երկրորդ երեխայի՝ որդու՝ Մայլսի լույս աշխարհ գալուց հետո առաջացած զոլերը։ Աստղի երկրպագուներն աջակցել են նրան իրականությունը չչափազանցելու ցանկության հարցում եւ ներկայացրել բոդիշեյմինգի իրենց պատմությունները։
Լոլիտա

Լոլիտա Միլյավսկական ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ։ Նա մեկ արագ նիհարում է, մեկ՝ կրկին գիրանում, սակայն երբեք չի փորձում ֆոտոխմբագրիչների միջոցով իրեն ավելի գեղեցիկ դարձնել։ Հակառակը, աստղը հաճախ է ընդգծում փարթամ կազմվածքը։
Թայրա Բենքս

«Թոփ մոդել ամերիկյան ձեւով» շոուի անփոխարինելի հաղորդավարուհին երբեք չի առանձնացել տիպի մոդելային չափսերով, սակայն կարողացել է հայտնի դառնալ։ Վերջերս աստղը կրկին մասնակցել է «Sports Illustrated Swimsuit» ամսագրի ֆոտոշարքին, որը 22 տարի առաջ նրա համար ճանապարհ է բացել դեպի նորաձեւության աշխարհ։ «Սա նրանց համար է, ում ասել են, թե նրանք այնքան էլ լավը չեն տարիքի, արտաքին տեսքի եւ մնացածի պատճառով։ Դուք անհավանական եք, անկախ մարդկանց հայտարարություններից»,- սոցիալական ցանցերում հրապարակելով ամսագրի շապիկի լուսանկարը՝ գրել էր աստղը։
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարները՝ Sports Illustrated Swimsuit, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը