Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին կասկածում են 18 տարի առաջ մեկ տարեկան Մեդոքսի որդեգրման ժամանակ կատարած խարդախությունների մեջ։ Այժմ կատարվում է բոլոր փաստաթղթերի ստուգում։ Երեխային ընտանիք տանելու համար 2002թ.-ին նա դիմել է գործակալ Լորին Գալինդոյին։ Հենց նրա աշխատակիցներին են կասկածվում անազնվության, մասնավորապես, աղքատ ընտանիքներին խաբելու՝ երեխաներին ԱՄՆ որդեգրելու համար վաճառելու մեջ։
Գալինդոն արդեն իրեն մեղավոր է ճանաչել վիզաների հետ խարդախության եւ փողերի լվացման հետ կապված դավադրության մեջ, սակայն շրջանցել է երեխաների առեւտրի թեման: 2004թ․-ին նա դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման։ Դրանից անմիջապես հետո սկանդալ առաջացավ. լուրեր տարածվեցին, որ Մեդոքսն ու նրա ընտանիքը կարող էին դառնալ զանգվածային հանցագործության զոհերից մեկը։
«Ես երբեք մորից չէի խլի երեխային։ Ես կարող եմ միայն պատկերացնել, թե որքան սարսաելի կլիներ դա», - այն ժամանակ ասել էր Ջոլին։
Չնայած ապացույցների բացակայությանը, ռեժիսոր Էլիզաբեթ Ջեյքոբսի «Գողացված երեխաները» նոր վավերագրական ֆիլմը հետաքննում է այս թեման: Հեղինակը ցանկանում է բացահայտել ճշմարտությունը որդեգրման համար երեխաների որոնման Գալինդոյի մեթոդների մասին:
Նրա տվյալների համաձայն՝ 1997-2001թթ. ընկած ժամանակահատվածում Կամբոջայից ԱՄՆ որգեդրման նպատակով տեղափոխվել է 1600 երեխա, որոնց կեսի գորխերին մասնակցել են Լորին Գալինդոն եւ նրա քույրը: Նրանց «եկամուտը» կազմել է 9 մլն դոլար։ Մեդոքսի որդեգրումից ընդամենը մեկ տարի անց Լորինը հսկայական տուգանք է վճարել ԱՄՆ-ում «որբ» վիզաների ստացման համար փաստաթղթեր կեղծելու գործով։ Հայտնի է, որ այժմ նա վայելում կյանքը Հավայան կղզիներում. իր հարցազրույցում կինը միանշանակ ասել է, որ իրեն մեղավոր չի համարում Ջոլիի երեխայի որդեգրման գործում։
«Ես պատճառ չունեմ ենթադրելու, որ Մեդոքսը որբ չի եղել։ Նրա խնամակալ ծնողները շատ զգույշ են եղել, հատկապես հաշվի առնելով իրենց համբավը։ Ես կարծում եմ, որ դա ստուգվել է, եւ ես գիտեմ, որ Անջելինան երկրում չի եղել այդ հետաքննությունների ժամանակ, քանի որ նա ֆիլմ է նկարահանել Նամիբիայում, - ասել է Լորինը The Sun-ին:
Այնուամենայնիվ, ռեժիսոր Էլիզաբեթ Ջեյքոբսը մտադիր է հասնել ճշմարտությանը: Նա վստահեցնում է, որ կրկին չէր բարձրացնի Մեդոքսի որդեգրման թեման, եթե «ողջամիտ կասկածներ» չունենար գործընթացի ազնվության վերաբերյալ։ Ի դեպ, անցյալ տարի ռեժիսորը որդեգրման փաստաթղթերում անճշտություններ էր գտնում։ Դրանք վերաբերում էին տղայի իրական ծնողներին եւ նրանց ծննդյան ամսաթվերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը