Հունիսի 7-ին Նյու Յորքի քաղաքային օպերան հայտարարեց հայտնի դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակելու մասին։
Թատրոնում մաեստրոյի առաջին բեմադրությունը կլինի Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետոն», որը կներկայացվի Քինգսթոնում՝ Նյու Յորք նահանգ, «Phoenicia Festival of the Voice» միջազգային փառատոնի ընթացքում։ Օպերայի հաջորդ կատարումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մանհեթենի Բրայանթ պարկում ամեմանյա երաժշտական պիկներիկների շրջանակներում։
«Մենք, իսկապես, շատ ուրախ ենք Նյու Յորքի օպերայի ընտանիքում ողջունել համաշխարհային հայտնիություն վայելող մաեստրո Կոսնտանտին Օրբելյանին»,- նշանակումը մեկնաբանել է թատրոնի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոն։
Օրբելյանն իր հերթին ընդգծել է երաժշտական ոլորտի վերադարձի կարեւությունը բարդ շրջանից հետո, որը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ։ «Մենք օպերան գնահատողներին Ամերիկայից եւ դրա սահմաններից դուրս նշանավոր երգիչներին հանդիպելու ուրախություն կպարգեւենք»,- ասել է մաեստրո Օրբելյանը։
Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին, որը չորս անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, «Opera News» ամսագիրն անվանել է «դիրիժոր, որի մասին երգիչը կարող է միայն երազել»։
Դիրիժորը ելույթ է ունեցել եւ ձայնագրվել օպերային ամենահայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Ռենե Ֆլեմինգը, Սոնդրա Ռադվանոսվկին եւ Լոուրենս Բրաունլին, երկար տարիներ սերտ համագործացկել է, ելույթ ունեցել եւ ձայնագրվել Դմիտրի Խվորոստովսկու եւ այլ հայտնի երգիչների հետ՝ Իլդար Աբդրազակով, Օլգա Գուրյակովա, Մարինա Դոմաշենկո, Աիդա Գարիֆուլինա, Էլինա Գարանչա եւ այլք, դիրիժոր է եղել լեգենդար դաշնակահար Վան Կլիբերնի վերջին համերգներից մեկի ընթացքում, ելույթ է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի լավագույն համերգասրահներում։
Օրբեյանը դարձել է ԱՄն առաջին քաղաքացին, որը Ռուսաստանում երաժշտական կոլեկտիվ է գլխավորել։ 2004թ․-ի հունվարին Օրբելյանին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, որը երբեք այլ երկրի քաղաքացու չի շնորհվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին