«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Եղիսաբեթ Երկրորդի որդուն մեղադրել են անչափահասի նկատմամբ բռնության համար

12:28, 10 օգոստոսի

Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն (Ռոբերտս) դատական հայց է ներկայացրել Բրիտանիայի արքայազն Էնդրյուի դեմ։ Նրա պնդմամբ՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի որդին 20 տարի առաջ սեռական բռնություն է գործադրել, Sky News հեռուստաալիքին հայտնել է նրա փաստաբան Դեւիդ Բոյսը։

Ջուֆրեն Յորքի դուքսին մեղադրում է իր նկատմամբ երեք տարբեր դեպքերում սեռական բռնության համար՝ պնդելով, որ նա իմացել է, որ ինքը Ջեֆրի Էպշտեյնի եւ նրա հանցակից Գիսլեյն Մաքսվելի պատանդն է եղել, որն այս պահին պահվում է դաշնային բանտում եւ սպասում է մարդկանց առեւտրի գործով դատական գործի քննությանը․ նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Ամերիկուհին 61-ամյա արքայազնից ֆիզիկական եւ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում։ «Այսօր փաստաբանս հայց է ներկայացրել արքայազն Էնդրյուի դեմ սեռական բռնության համար։ Հայցում մանրամասն նշվում է, որ ես վաճառվել եմ նրան եւ սեռական բռնության ենթարկվել նրա կողմից։ Ես արքայազն Էնդրյուին պատասխանատվության եմ կանչում նրա համար, ինչ նա արել է ինձ հետ։ Ուժեղներն ու հարուստները չեն ազատվում իրենց գործողությունների համար պատասխանատվությունից։ Հույս ունեմ, որ այլ կանայք կտեսնեն, որ կարելի է ապրել ոչ թե լռության ու վախի մեջ, այլ քեզ վերադարձնել կյանք՝ արտահայտվելով ու արդարություն պահանջելով։ Այս որոշումը դժվարությամբ եմ կայացրել։ Որպես մայր ու կին՝ ընտանիքս ինձ համար առաջին տեղում է, եւ ես գիտեմ, որ այս գործողությունն ինձ հետագա հարձակումների է ենթարկում արքայազն Էնդրյուի եւ նրա ենթակաների կողմից, բայց ես գիտի, որ եթե չանեմ դա, նրանց թույլ կտամ շարունակել ցավ պատճառել մարդկանց»,- նշել է նա։ 

Յորքի դուքսը բազմաթիվ անգամներ հերքել է 17-ամյա աղջկա հետ սեռական կապի մասին պնդումները։ Նրա խոսքով՝ ինքը երբեք չի հանդիպել Ջուֆրեին, իսկ լուսանկարը, որում ինքը պատկերված է Էպշտեյնի սիրուհու՝ Գիսլեյն Մաքսվելի հետ, կեղծ է։

Ի դեպ, Էպշտեյնը կյանքին վերջ է տվել 2019թ․-ի օգոստոսին Նյու Յորքում՝ իր բանտախցում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել