«Օսկարի» դափնեկիր Քեթրին Զետա Ջոնսը ընտրվել է Netflix-ում Թիմ Բերթոնի նոր նախագծում Մորտիշա Ադամսի դերի համար, հաղորդում է Collider-ը:
Թողարկման ամսաթիվը դեռ գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ լեգենդար «Ադամսների ընտանիքի» սփին-օֆֆը կներառի ութ սերիա, իսկ «մռայլ» Բերտոնը ձեռնամուխ է եղել ոչ միայն ռեժիսուրային, այլեւ պրոդյուսերական աշխատանքին:
Պատմությունը նվիրված է Ուենսդեյ Ադամսին՝ Գոմեսի դստերը եւ Մորթիշային։ Սյուժեի համաձայն՝ հերոսուհին կսովորի կառավարել իր էքստրասենսային ունակությունները, կանգնեցնել սերիական մարդասպանին եւ կիմանա այն սարսափելի ընտանեկան գաղտնիքը, որը ծնողները պահել են քառորդ դար, եւ միեւնույն ժամանակ կկարողանա Նեւերմորի ակադեմիայում հարաբերություններ հարթել դասընկերների հետ:
Catherine Zeta-Jones will play Morticia Addams in Tim Burton's Addams Family series for Netflix, 'Wednesday.' She joins Jenna Ortega as Wednesday and Luis Guzman as Gomez https://t.co/cCBC873dsI pic.twitter.com/3Y7ExERNGn
— The Hollywood Reporter (@THR) August 9, 2021
Գլխավոր դերը կկատարի Ջեննա Օրտեգան, հոր դերը կկատարի Լուիս Գուսմանը։
Ինչպես նշում են սերիալի երկրպագուները, Netflix-ը խփել է նշանակետին՝ Մորտիշայի դերում ընտրելով Զեթա-Ջոնսին։ Ըստ լուրերի՝ դերասանուհին մի քանի անհաջող պլաստիկ վիրահատություն է կատարել, որից հետո նրա արտաքինը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Երկրպագուների կարծիքով՝ Զեթա-Ջոնսը «նոր» դեմքով կարող է Մորթիշիի կերպարում խաղալ նույնիսկ առանց դիմահարդարման։
Դե ինչ, «Զորոյի դիմակ»-ի գեղեցկուհին այլեւս չի լինի, իսկ ահա եւս մեկ «Օսկար» կարող է ակնկալել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին