Առնոլդ Շվարցենեգերը, որը վերջերս 74 տարեկան է դարձել, դիմել է նրանց, ովքեր մինչ այժմ հերքում են կորոնավիրուսի գոյությունը, հրաժարվում են պաշտպանության միջոցներից եւ դեմ են պատվաստմանը: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը, որը պատվաստվել է դեռ հունվարին, իր դժգոհությունն է հայտնել CNN-ի եթերում։
«Մեկուկես տարի է անցել, իսկ շուրջը դեռ քաոս է։ Մարդիկ, ովքեր դեռեւս հերքում են, ովքեր չեն հավատում դիմակների օգուտին, ասում են. «Մեզ հարկավոր չէ սոցիալական հեռավորություն»։ Նրանց կրկին ու կրկին պետք է հիշեցնեն, որ փորձագետները խորհուրդ են տալիս դիմակներ կրել, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, հատկապես վիրուսի նոր, չորրորդ ալիքի ժամանակ, որ մենք պետք է միասին աշխատենք: Լսեք, ես մկաններ ձգելու փորձագետ եմ։ Ոչ ոք դա ինձնից լավ չի հասկանում, թե դա ինչպես կարելի է ավելի լավ անել, քան ինձ։ Ես այն ուսումնասիրել եմ 50 տարի։ Եվ կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել են վիրուսներ: Դոկտոր Ֆաուչին դրան է նվիրել իր կյանքը, ինչու՞ չեք հավատում նրան»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:
«Կորոնավիրուսն այստեղ է, այն սպանում է մարդկանց։ Այն դադարեցնելու միակ ճանապարհը պատվաստվելն ու դիմակ կրելն է, այլ ոչ թե մտածելը. «Օյ, իմ ազատությունը սահմանափակում են։ Գրողը տանի քո ազատությունը։ Դրա հետ գալիս են պարտավորություններ եւ պատասխանատվություն։ Դու չես կարող ասել․ «Ես դրա իրավունքն ունեմ», երբ դա վերաբերում է այլ մարդկանց։ Դա խաչմերուկում լուսացույցի նման է. այն դնում են, որ ոչ ոք պատահաբար ոչ մեկի չսպանի։ Դուք չեք ասում․ «Պետք չէ ինձ հրամայել, թե որտեղ կանգ առնել, ես կգնամ»: Քանի որ, այդ ժամանակ դուք ինչ-որ մեկի կարող եք սպանել։ Նույնը վիրուսի հետ է։ Երբ դուք շնչում եք, Դուք կարող եք վարակել մեկ այլ անձի, նա կարող է մահանալ։ Մենք պետք է աշխատենք միասին, ոչ թե վիճենք ու պատասխանենք. «Այո, դուք ունեք նման իրավունք, բայց գիտեք, թե ի՞նչ։ Դուք հիմար եք», - եզրափակել է նա։
Աղբյուրը՝ Super
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր