Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Տապալված» կուլտային ֆիլմեր. «Վիլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան»               

12:11, 27 օգոստոսի

Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ ավելի շատ գումար վաստակի։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Վիլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանված է գրող Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի արտադրամասը» վեպի հիման վրա:

Բյուջեն՝ 3 մլն դոլար, իսկ հասույթը՝ 4 մլն դոլար։

Ֆիլմը նկարահանվել է 1971 թվականին եւ պատմում է էքսցենտրիկ հրուշակագործ Վիլլի Վոնկայի մասին, որը որպես կոմերցիոն հնարք հինգ ոսկե տոմս է թաքցրել շոկոլադե սալիկներում եւ որոշել է փորձարկել հաղթողների ազնվությունը:

Քաղցրավենիքի երկրի շրջագայության ընթացքում, սակայն, անհրաժեշտ է պահպանել խիստ կանոններ, հակառակ դեպքում չի լինի գլխավոր մրցանակը՝ ամբողջ կյանքում ապահոված լինել Վիլի Վոնկաի շոկոլադներով։

Համարվում է, որ կինոարտադրության մեջ ամենահուսալի ներդրումն դա ընտանեկան ժանրի ֆիլմերն են։ Առաջին հերթին այն պատճառով, որ սեանսներին գալիս է ամբողջ ընտանիք, ուստի հասույթը պետք է բազմիցս ավելի բարձր լինը։

Սակայն 1971 թվականի շոկոլադե արտադրամասի մասին հեքիաթի առաջին էկրանավորումը ֆինանսական առումով լիակատար ֆիասկո է տարել։

«Վիլի Վոնկան և շոկոլադե ֆաբրիկան» միշտ չէ, որ ընտանեկան ֆիլմի համբավ է ունեցել։ Հայտնի կինոքննադատ Ջին Սիսկելը քննադատել է կինոնկարը, իսկ New York Times պարբերականն էլ ընդհանրապես այն հոգնեցուցիչ է անվանել։

Ռեժիսոր Մել Ստյուարտի ֆիլմը վարձույթում ընդամենը 4 մլն դոլար է վաստակել և ձախողվել է։ Հատկապես Paramount Pictures-ին հիասթափեցրել է այն փաստը, որ հայրենիքում ֆիլմը հավաքել է ընդամենը 526 633 դոլար:

Paramount-ն այնքան է հիասթափվել ֆիլմից, որ որոշել է հրաժարվել իր հեղինակային իրավունքների երկարաձգումից, և 1977 թվականին Warner Bros.-ը  գնել է ֆիլմի իրավունքը ընդամենը 550 000 դոլարով։

Warner-ը սկսել է ժապավենը վաճառել հեռուստատեսային կայաններին, որտեղ «Վիլի Վոնկան եւ շոկոլադե ֆաբրիկան» գտել է իր լսարանը եւ դարձել այն կուլտային դասական ֆիլմը, որը գիտեն եւ սիրում են ամբողջ աշխարհում:

Ժամանակին ֆիլմն առաջադրվել էր «Օսկար» մրցանակի լավագույն երաժշտության համար, իսկ գլխավոր դերակատար Ջին Ուայլդերն առաջադրվել էր «Ոսկե գլոբուս» մրցանակի ՝ տղամարդու լավագույն դերի համար:

2005 թվականին թողարկվեց ֆիլմի ռիմեյքը «Չարլին և շոկոլադի ֆաբրիկան» վերնագրով, որը նկարահանել է ֆենտեզի ժանրի վարպետ, անկրկնելի Թիմ Բերտոնը: Այս ժապավենը ՝ Ջոնի Դեփի դերակատարմամաբ, նույնպես ճանաչվում է որպես համաշխարհային կինոյի ամենանշանավորներից մեկը:

2023 թ-ին սպասվում է այս պատմության պրիկվելը ՝ «Վոնկա» անվանումով, որը կպատմի Վիլի Վոնկայի կյանքի մասին՝ մինչեւ հայտնի արտադրամասի բացումը:

Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքում ունի 7.8 վարկանիշ, իսկ kinopoisk-ում՝ 7.5:

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search