«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հարսանիք, որը միլիոն արժե. աստղերի հինգ ամենաթանկ հարսանիքները, որոնք դժվար է մոռանալ

22:14, 18 սեպտեմբերի

Այս հայտնի մարդիկ հարսանիքն այնքան շքեղ են կազակերպել, որ երկրպագուները դեռ երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ, գրում է Graziamagazine-ը։

Ջասթին Թիմբերլեյք եւ Ջեսիկա Բիլ 6,5 միլիոն դոլար

2012թ․

Երգիչն ու դերասանուհին ամուսնացել են 2012թ.-ի հոկետեմբերի 19-ին։ Նախքան ամուսնությունը նրանք հանդիպում էին հինգ տարի, եւ որոշ երկրպագուներ արդեն հույս չունեին, որ իրենց սիրելիները կորոշեն պաշտոնապես ամուսնանալ։ Երկար սպասված արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի հարավում։ «Հիասքանչ է ամուսնացած լինել։ Արարողությունը հիանալի է անցել»,- լրագրողներին հայտնել են նորապսակները։

Ջորջ Քլունի եւ Ամալ Ալամուդին 4,5 միլիոն դոլար

2014թ․

Ամերիկացի դերասան, հավերժ ամուրի Ջորջ Քլունին իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հետ ամուսնացել է 2014թ.-ին։ Աստղային հարսանիքը տեղի է ունեցել Վենետիկում։ Ինսայդերները պնդում են, որ արարողության վայրի ընտրությունը կապված էր Վենետիկի կինոփաֆռատոնի հանդեպ Քլունիի առանձնահատուկ սիրո հետ։

Սոֆյա Վերգարա եւ Ջո Մանգանելո 4 միլիոն դոլար

2015թ․

Զույգն ավելի քան 400 հոգու համար հարսանիքը կազմակերպել էր Փալ Բիչում, եւ ծախսված միջոցների մեծ մասն ուղղվել է դեկորի վրա։ Ծաղիկների համար զույգը վճարել է 1 միլիոն դոլար այն դեպքում, երբ սնունդի համար երկու անգամ քիչ գումար էր ծախսվել։ Սոֆյան եւ Ջոն չէին ծրագրել հյուրերի միջոցով ստանալ ծախսված գումարը․ զույգը բոլոր հրավիրվածներին խմդրել է նվերի փոխարեն գումար ուղղել բարեգործությանը։

Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ 2,8 միլիոն դոլար

2014թ․

Աստղային ընտանիքը երբեք գումար չի խնայել շքեղ տոների եւ թանկարժեք նվերների համար եւ հարսանիքը եւս մեծ շուքով է նշել։ Ավելի քան 200 մարդ հրավիրվել է Ֆլորենցիա, ուր Քիմն ու Քանյեն շքեղ տոն էին կազմակերպել։ Միայն Ֆորտ Բելվեդեր ամրոցը վարձակալելու համար Քիմն ու Քանյեն կես միլիոն դոլար են ծախսել, նույնքան է արժեցել դահլիճները թարմ ծաղիկներով զարդարելը։ Միայն թե աստղերի ամուսնությունը ժամանակի փորձությանը չի դիմացել։ Այս տարվա սկզբին հայտնի է դարձել, որ զույգը պատրաստվում է ամուսնալուծության։

Քրիստինա Ագիլերա եւ Ջորդան Բրաթման 2 միլիոն դոլար

2005թ․

Երգչուհին եւ երաժշտական պրոդյուսերն ամուսնացել են Կալիֆոռնիայում։ Միայն հարսնացուի զգեստն արժեցել է 100 հազար դոլար, ինչն ինքնին խոսում է մյուս ծախսերի մասին․ նորապսակները հարսանիքի հարցում չեն խնայել։ Անկախ լուրջ ծախսերից՝ Ագիլերան հյուրերին խնդրել է նվեր չպատրաստել, դրա փոխարեն նվիրատվություն կատարել ամերիկյան հիմնադրամներից մեկին։ Վեց տարի անց նրանց ամուսնությունը փլուզվել է։

 

Լուսանկարները՝ Getty Images, Instagram, McCarthy/WireImage


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել