Բելլա Հադիդ

Բելլա Հադիդն ախտորոշվել է 2012թ․-ին, սակայն հիվանդության դրսեւորումները նա զգացել է շատ ավելի ուշ՝ 2015թ․-ում: Մոդելը տառապում է լայմի հիվանդությամբ։ Դա վարակիչ հիվանդություն է, որը կրում է իքսոդային տիզեր: Հետաքրքիր է, որ այն գենետիկորեն չի փոխանցվում, դրանով չի կարելի վարակվել հարազատներից։ Սակայն նրա ընտանիքում հիվանդության հետ ապրում են նաեւ նրա եղբայրն ու մայրը։ Նենգ հիվանդությունը դրսեւորվում է հիմնականում քրոնիկ հոգնածության միջոցով, ինչպես նաեւ այն ուղեկցվում է մշտական գլխացավերով, պարբերաբար բարձրացող ջերմաստիճանով, հոդերի կոտրվածքով: Բելլան բազմիցս խոստովանել է, որ իր համար շատ դժվար է սովորական կյանք վարել, եւ քչերն են գլխի ընկնում, թե ինչ ջանքեր են անհրաժեշտ բանեցնել, երբեմն պարզապես մահճակալից վեր կենալու համար:
Դեւիդ Բեքհեմ

2009թ․-ին հայտնի դարձավ, որ հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը տառապում է ասթմայից. խաղի ժամանակ պահեստայինների նստարանին նստած նա օգտվել է ինգալյատորից: Երկար ժամանակ մարզիկների շրջանում ասթմայի թեման տաբուացված էր, իսկ ախտորոշումը կարող էր ուղղակիորեն ազդել կարիերայի հաջողության վրա: «Դեւվիդը մանկուց տառապում էր ասթմայով։ Նա երբեք չի ցանկացել դա դարձնել հանրության սեփականությունը։ Զարմանալի է, որ նա այդքան երկար է թաքցրել ախտորոշումը», - պատմել է ֆուտբոլիստի գործակալը։
Սելենա Գոմես

2014թ․-ին Սելենա Գոմեսը ընդմիջում է արել կարիերայում։ Երկրպագուները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է դրդել երգչուհուն այդ որոշմանը, իսկ հետո ինքը՝ Սելենան, որոշել է պատմել ճշմարտությունը։ Պարզվել է, որ նա լուրջ բուժման կուրս է անցել այն բանից հետո, երբ նրան ախտորոշել են «գայլախտ»։ Աստղը կաթվածի եզրին էր, իսկ ավելի ուշ փոխպատվաստել են նրա երիկամը։ Ի դեպ, Սելենայից բացի, աստղերի շրջանում գայլախտից տառապում են նաեւ Լեդի Գագան եւ Սիլը։
Քիմ Քարդաշյան

Մի քանի տարի առաջ հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը տառապում է մաշկի քրոնիկ հիվանդությամբ՝ պսորիազով։ Աստղն իր ախտորոշման մասին հայտնել է ընտանեկան ռեալիթի-շոուի եթերում։ «Ես ընտանիքի միակ երեխան եմ, որին մայրս ժառանգաբար է տվել այդ հիվանդությունը։ Ես 25 տարեկան էի, երբ առաջին անգամ պսորիազի բռնկում ունեցա», - պատմել է Քիմը։ Դրանից բացի, այս հիվանդությունից տառապում են նաեւ Բրիթնի Սփիրսը եւ Կարա Դելեւինը:
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ