Երեկվանից ATV-ի եթերում մեկնարկել է Ելենա Արշակյանի նոր՝ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալը, որտեղ հեռուստադիտողը կրկին կտեսնի հայկական հեռուստաեթերի ճանաչված դեմքերից շատերին: Սերիալի առանցքային կերպարներից մեկին մարմնավորում է դերասանուհի Մերի Հակոբյանը, որը վերջերս է վերադարձել Մոսկվայից ու արդեն ակտիվորեն անցել է աշխատանքի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մերին նշեց, որ մեծ սիրով է ընդունել Ելենա Արշակյանի առաջարկը ու ստանձնել նոր հերոսուհու կերպարը, որը որքան էլ տարբերվում է Մերիի նախորդ դերերից, դերասանուհու հետ ունի մեկ շատ կարեւոր ընդհանրություն:
«Կերպարիս անունը Մերի է՝ հենց իմ անունով եմ ներկայանալու: Հետաքրքիրն այն է, որ նախապես նման բան չէինք ծրագրել, կերպարն ի սկզբանե հենց այդ անունով էր գրվել, բայց կարծում եմ՝ ոչինչ հենց այնպես չի լինում, սիրով համաձայնվեցի իմ անվամբ ներկայանալ: Հեռուստադիտողին, առհասարակ, շատ մեծ նորություններ ու անակնկալներ են սպասվում այս կերպարիս հետ կապված, քանի որ նրանք ինձ դեռ առիթ չեն ունեցել այսպիսին տեսնելու»,-ասաց դերասանուհին՝ հավելելով,-«Քանի որ նախկինում փորձ ունեցել եմ աշխատել Ելենա Արշակյանի պես տաղանդավոր ռեժիսորի ու պրոդյուսերի հետ, այս անգամ էլ իր առաջարկն ինձ հետաքրքրեց: Բացի այդ՝ այն անմիջականորեն կապ ուներ այն գործունեության հետ, որով ես պատրաստվում եմ շատ շուտով ներկայանալ հեռուստադիտողին»:
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում՝ ВГИК-ում, ուսումն ավարտելուց հետո Մերին պատրաստ է հեռուստադիտողին ներկայանալ նորովի՝ նոր վարպետությամբ ու փորձով.
«Իհարկե, Մոսկվայում սովորելուս առաջնային նպատակն այն էր, որ կատարելագործվեի մասնագիտությանս մեջ եւ ավելի հստակ գիտելիքներով ներկայանայի հեռուստադիտողին: Այս ամենով չեմ բավարարվելու ու շարունակելու եմ ինքնազարգացման այս փուլը, քանի որ ես սիրահարված եմ իմ մասնագիտությանը ու ամեն ինչ անելու եմ, որ հայ հեռուստադիտողին ներկայանամ բարձր մակարդակով»:
Ինչ վերաբերում է թիմին՝ դերասանուհին վստահեցրեց, որ շատ հեշտ է աշխատում յուրաքանչյուրի հետ՝ առավոտից երեկո տրվելով իր նոր դերին.
«Պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը միշտ շատ հաճելի է: Շատ սիրով եմ նկարահանվում այս նախագծում: Նոր կերպարիս հետ կապված նոր գծեր են ավելացել, եւ ես առավոտից երեկո իմ ժամանակը տրամադրում եմ նրան ավելի հետաքրքիր դարձնելուն. թե ինչի մասին է խոսքը, հեռուստադիտողը կհասկանա հետեւելով սերիալին»:
Սերիալում հեռուստադիտողը կտեսնի Էթերի Ոսկանյանին, Թելման Խաչատրյանին, Արսեն Լեւոնյանին, Հայկ Պետրոսյանին, Տաթեւ Մելքոնյանին, Էրվին Ամիրյանին ու շատ այլ ճանաչված դերասանների: Մերին ուրախությամբ փաստեց, որ խաղընկերների հարցում եւս բախտը բերել է.
«Ինձ հետ նկարահանվում են պրոֆեսիոնալ դերասաններ, բայց եթե անգամ այդպես էլ չլիներ, ես շատ լավ եմ հիշում իմ դասախոսների խորհուրդները, թե ինչպես խաղալ այն զուգընկերոջ հետ, որը չի ստեղծում համապատասխան կապ. նրանք միշտ ասում են՝ պետք է երեւակայել... Ես շատ ուրախ եմ, որ սա այդ դեպքը չէ, ու իմ կապը խաղընկերներիս հետ շատ հեշտ է ստացվում Այս ճիշտ ու գրագետ ընտրության համար շնորհակալ եմ Ելենա Արշակյանին»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Մերի Հակոբյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է