Երեւանն այսօր կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտ Բիլլի Քոբամի եւ նրա խմբի համերգը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվող ելույթով կեզրափակվի «Երեւան ջազ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը, որը նվիրված է ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի հիշատակին։
«Մեցցո» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշել է՝ թեեւ վերջին երկու տարիները շատ ծանր էին երկրի համար, ասոցիացիան որոշում է կայացրել այս տարի եւս կազմակերպել Ջազ փառատոն՝ մարդկանց առօրյայում մի փոքր ուրախություն մտցնելու համար: Նրա խոսքով՝ ինքը դեռ 2011թ․-ին է ԱՄՆ-ում հանդիպել Բիլլի Քոբամին եւ մտածել Երեւանում արտիստի ելույթի մասին։
Ջազ երաժիշտը նշում է՝ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը եւ տպավորված է Երեւանով։
Քոբամի խոսքով՝ ջազի երկրպագուներն ամենուր տարբեր են, սակայն բարձր մտավոր ունակություններ ունեցող մարդիկ են․ «Ջազը մտածելակերպ է: Ջազն ու ջազի սիրահարները նման են տաբեր լեզուների: Օրինակ՝ հայտնի ջազային «My Funny Valentine» երգը տարբեր կատարումներ ունի: Հայաստանում այն մի կերպ են ներկայացնում, Ճապոնիայում՝ մեկ այլ կերպ…»։
Ի դեպ, փառատոնն այս տարի մեկնարկել է «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան էր: Ցուցադրվել է նաեւ «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն:
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ