Եվս երկու կին հոլիվուդյան դերասան Քրիս Նոտին, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում կատարել է Միստեր Բիգի դերը, մեղադրում է բռնաբարության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Երգերի հեղինակ Լիզա Ջենթիլը հայտարարել է, որ Նոտն իրեն բռնաբարել է 2002թ․-ին․ այդ ժամանակ ինքն աշխատել է ռեստորանում որպես երգչուհի, ուր այցելում էր Նոտը։ Ջենթիլի խոսքով՝ ինքն ու դերասանը ծանոթ են եղել 1998թ․-ից, այդ պատառով տուն տանելու նրա առաջարկը երգչուհու մոտ կասկածներ չի հարուցել։ Երբ նրանք բարձրացել են Ջենթիլի տուն, Նոտը սկսել է հետապնդել նրան, իսկ երբ կինը փորձել է հրել նրան, դերասանը հայտարարել է, որ կոչնչացնի նրա կարիերան։
Ջենթիլի փաստաբանը նշում է, որ թեեւ վաղեցմության ժամկետի լրանալու պատճառով հնարավոր չէ գործ հարուցել Նոտի դեմ, երգչուհին հույս ունի, որ իր խոստովանությունը կնպաստի սեռական բռնության մասին օրենսդրության փոփոխությանը։
Դերասանին սեռական ոտնձգության համար մեղադրել է նաեւ դերասանուհին, որը «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի չորս եթերաշրջանների ընթացքում կրկնօրինակել է Քրիստին Դեւիսին, հայտնում է Independent-ը։ Նա պատմել է, որ լավ է հիշում դերասանի «տոքսիկ վարքագիծը»։
Վերջերս Քրիս Նոտը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում․ մի քանի կին հաստատել է դերասանի կողմից սեռական բռնության փաստը։ Առաջին դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեղում 2004թ․-ին, երկրորդը՝ Նյու Յորքում՝ 2015թ․-ին։ Այդ առնչությամբ Քրիս Նոտը վայրկենապես զրկվել է միանգամից մի քանի պայմանագրից, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է