«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Առողջություն. սեքսը հեշտությամբ փոխարինում է այգում զբոսանքին

21:25, 1 նոյեմբերի

Այս անգամ հաճելի նորություններ են հաղորդում ոչ թե բրիտանական, այլ կանադական գիտնականները: Նրանք պարզել են, թե միջին վիճակագրական մարդը որքան կալորիա է այրում սեքսի ժամանակ: Ըստ Daily Mail-ի, Քվեբեքի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ երիտասարդները մեկ րոպեում 4.2 կալորիա են այրում, իսկ աղջիկները՝ 3.1 կալորիա:

Ընդ որում, սեռական ակտը միջինը տեւում է 24.7 րոպե: Ստացվում է 104 կալորիա՝ տղամարդկանց, 39 կալորիա՝ կանանց պարագայում: Այդ կերպ ստացվում է, որ  սեքսը զբոսանքից ավելի օգտակար է, բայց վազքին դեռեւս չի հասնում:

 

Մասնագետներն այս տվյալները հրապարակել են 18-35 տարեկան 21 զույգի շրջանում անցկացված հետազոտությունից հետո: Ամենակարճ սեռական ակտը տեւել է 10 րոպե, ամենից երկարը՝ 57: Սեռական ակտի ժամանակ զույգերը էներգիայի կորուստը գրանցող հաշվիչ են կրել: Նրանք նաեւ պատասխանել են հարցերի, մասնավորապես՝ սեռական ակտից հետո հոգնածության, ուժերի ներդրման եւ ստացած հաճույքի մասին:

 

Մինչ այդ կամավորները կես ժամ վազել են վազքուղու վրա, որպեսզի գիտնականները կարողանան չափել այրված կալորիաների ծավալը: Վազքուղու վրա տղամարդիկ մեկ րոպեի ընթացքում այրել են 9.2, կանայք՝ 7.1 կալորիա: Ալաբամայի համալսարանից Դեւիդ Էլիսոնն իր հերթին բացահայտել է, որ 6 րոպե տեւողությամբ սեռական ակտի ընթացքում սովորական մարդը 21 կալորիա է այրում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search