«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive. «Իմ մանկությունը կապված է Հայաստանի հետ». երգչուհի Զառայի հայկական հուշերը, «Դլե յաման»-ին անդրադարձն ու նոր տեսահոլովակի բեքսթեյջը (ֆոտո/վիդեո)

12:08, 9 փետրվարի

Ռուսական շոու-բիզնեսից հայտնի երգչուհի Զառան (Զառա Մգոյան) երբեք չի թաքցրել իր սերն ու նվիրվածությունը Հայաստանին: Ազգությամբ եզդի երգչուհին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա ընտանիքն այնտեղ է տեղափոխվել Գյումրի քաղաքից: Մգոյանները երբեք չեն մոռացել Հայաստանում անցկացրած տարիների մասին, ու նույն սերը փոխանցել են նաեւ Զառային: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցազրույցում ռուսական շոու-բիզնեսի աստղը պատմել է մանկության շրջանում Հայաստան կատարած իր այցելությունների, հայ ընկերների, խոսել Հայկոյի մասին, ինչպես նաեւ՝ ներկայացրել է իր նոր՝ «Безумная» տեսահոլովակի գաղափարն ու տրամադրել նկարահանումների բեքսթեյջից էքսկլյուզիվ լուսանկարներ:

12.jpg (6.83 MB)

Անդրադառնալով Հայաստանի հետ իր խորը կապին՝ Զառան նշեց, որ միշտ առանձնահատուկ ջերմությամբ ու սրտի թրթիռով է մտածում մեր երկրի մասին:

«Վերջին անգամ Երեւանում ելույթ եմ ունեցել 4 տարի առաջ: Գաղտնիք չէ, որ իմ մանկությունը կապված է այս երկրի հետ: Ես իմ բոլոր ամառային արձակուրդներն անցկացրել եմ տատիկիս ու պապիկիս, իմ բարեկամների հետ, եւ եթե ընկերներիցս շատերն ուղեւորվում էին գյուղ, ինձ միշտ տանում էին հեռավոր, բայց շատ հարազատ Հայաստան՝ Լենինական (Գյումրի): Որքան տարի էլ, որ անցնի, ես միշտ ջերմությամբ եմ հիշելու իմ տատիկի տաքուկ ձեռքերը, հյուրընկալ սեղանը, նրանց տան թարմ լավաշի բույրը, Հայաստանի արեւը եւ սարերի հովը: Դա այն է, ինչ ինձ հետ հավետ կմնա»:

16.jpg (6.68 MB)

Տարիներ առաջ, կատարելով հայկական ամենահայտնի ու զգացմունքային ստեղծագործություններից մեկը՝ «Դլե յաման»-ը, Զառան հուզեց ոչ միայն իր հայ եւ ռուս, այլեւ՝ օտարազգի լսարանին:

«Առաջին անգամ այդ երգին ծանոթացել եմ դեռ մանկության տարիներին: Այն լսել եմ ինչպես տղամարդ վոկալիստների, այնպես էլ՝ լեգենդար երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Դա հենց այն երգն է, որը միշտ հնչել է մեր տանը, արդյուքում՝ ինքս էլ ցանկացա այն կատարել, ու այդպես էլ արեցի: Անկեղծ կասեմ՝ չէի սպասում, որ նման արձագանքներ կստանամ տարբեր երկրների ներկայացուցիչներից: Հիմա ես այդ երգը կատարում եմ իմ տարբեր համերգներին, իսկ նախքան կատարումս խնդրում, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը միշտ հիշի իր արմատների մասին՝ իր հարազատ ու թանկ մարդկանց, այն վայրերը, որտեղ մեծացել է: Կարեւոր է, որ երբեք չմոռանանք, թե որտեղից ենք ծնունդ առել, ով է մեզ ձեւավորել: «Դլե յաման»-ը հենց այն երգն է, որը ներթափանցում է յուրաքանչյուրի հոգու մեջ»,-վերհիշելով իր կատարումը՝ ասաց երգչուհին:

Ինչ վերաբերում է մյուս հայկական սիրելի երգերին ու, առհասարակ, հայ կատարողներին՝ Զառան հավելեց.

«Ես տարբեր ազգերի երաժշտությունն էլ լսում եմ ու զգում: Հայաստանում շատ երաժշտական մարդիկ են ապրում: Մարգարիտա Պոզոյանի ու Արծվիկի հետ, օրինակ, մենք շատ լավ ընկերներ ենք: Ինձ նաեւ շատ է դուր գալիս Սեւակ Խանաղյանը: Շատ էի տխրել, երբ Հայկոյի մահվան մասին ցավալի լուրն իմացա… Նա հրաշալի երաժիշտ էր, ես նրա արվեստի երկրպագուն եմ»:

28.jpg (5.67 MB)

Օրեր առաջ երգչուհին ներկայացրեց այս տարվա իր առաջին աշխատանքը. «Безумная» երգի հեղինակները Միխայիլ Գուցերիեւն ու Դարյա Կուզնեցովցան են, տեսահոլովակի ռեժիսորը՝ Timo-ն: Այն մինի ֆիլմ է՝ մեծ սիրո մասին:

«Այս ստեղծագործությունը մոտ է թե´ ինձ, թե´ նրանց, ովքեր ունակ են ամբողջովին խորասուզվել կյանքի ամենակարեւոր զգացմունքի՝ սիրո մեջ: Երգի հեղինակներ Միխայիլ Գուցերիեւի եւ Դարյա Կուզնեցովայի հետ, որոնք հատուկ հենց ինձ համար էին գրել այն, երկար ենք աշխատել դրա վերջնական տարբերակի շուրջ: «Безумная» տեսահոլովակի պրեմիերայով ես ազդարարեցի իմ ստեղծագործական տարվա սկիզբը, եւ հուսով եմ՝ այս տարի իմ ունկնդիրը իմ կողմից կունենա նորանոր ու հետաքրքիր շատ գործեր»,- նշեց երգչուհին, եւ անդրադառնալով յուրահատուկ տեսահոլովակի բովանդակությանը՝ հավելեց,-«Երբեմն զգացմունքների ուժգնությունը ստիպում է, որ կամուրջներ այրենք, արդյունքում միակ ճիշտ որոշումը փոխզիջման գնալն է»:

21.jpg (6.21 MB)

Չշրջանցեցինք նաեւ Հայաստանում ելույթ ունենալու թեման. հարցին՝ արդյոք չի՞ ծրագրում մոտ ապագայում կրկին հանդես գալ հայ երկրպագուների համար, Զառան պատասխանեց.

25.jpg (4.89 MB)

«Հիմա շատ դժվար է ինչ-որ բան ծրագրելը, քանի որ համաճարակի պատճառով արտիստները ստիպված են իրենց աշխատանքը կատարել օդից կախված վիճակում: Բայց, իհարկե, ես շատ կցանկանայի հայ հանդիսատեսին ներկայանալ մեծ մենահամերգով, եւ վստահ եմ, որ դա անպայման իրականություն կդառնա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել