«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քրիստինա Շահգուլյանը՝ մազերը ներկելու հանրաճանաչ միտումների, նորաձեւ սանրվածքների եւ Դանիայի թագուհու մասին

16:18, 13 փետրվարի

Ընդունված է, որ արտաքին տեսքի մասին խոսելիս մարդիկ կենտրոնանում են հագուստի թեմայի վրա, թեպետ արտաքին տեսքը համալիր երեւույթ է։ Արտաքին տեսքի մեջ մտնում են եւ՛ խնամված դեմքը, եւ՛ մատնահարդարումը, եւ՛, ամենակարեւորը, մազերը։ Շատ բան է կախված նրանից, թե ձեր գլխին ինչ «թագ» է չէ՞ որ կարող ես նորակար զգեստ կրել, սակայն տպավորոթյունը կփչանա անճռոնի սանրվածքի պատճառով․․․Նման վրիպումից խուսափելու համար միշտ կարելի է դիմել ոճաբանների, ինչն այսօր բարեկրթության նշան է։ Իհարկե, կարելի է տանը շուկայից գնված ինչ-որ ներկ քսել մազերին, ապա փորձել ավելորդ անգամ հայելու մեջ չնայել, բայց ինչո՞ւ այդպես անել։ Առավել եւս, որ մասնագետը կարող է կնոջը մոխրագույն մկնիկից թագուհի դարձնել․․․

273619418_688956138784320_3654243072883558323_n.jpg (76 KB)

NEWS.am STYLE-ը զրուցել է իր գործի իսկական պրոֆեսիոնալ, վարսահարդար-ոճաբան, կոլորիստ, «SHANS&U» ստուդիայի առաջատար վարպետ, REDKEN ընկերության հավատարմագրված մասնագետ, Սոչիից մեր հայրենակցուհի Քրիստինա Շահգուլյանի հետ։ Որպեսզի պատկերացնեք նրա մասշտաբը, նշենք, որ Քրիստինային հրավիրում են Մոսկվա եւ այլ քաղաքներ, երբեմն հաճախորդներն իրենք են գնում Քրիստինայի մոտ՝ ամենատարաբեր «պրոցեդուրաների»։ Կարճ ասած՝ գործը միայն Ռուսաստանով չի սահմանափակվում։ Բայց ամենի մասին՝ հերթով․․․

Վաղուց ես այս գործում։ Գիտեմ, որ լուրջ դպրոց ես անցել․․․

Այո։ Ուսում եմ ստացել եւ հետագայում աշխատել Jaques Dessange, Jean Louis David, Camille Albane, Toni & Guy համաշխարհային ճանաչում ունեցող սալոններում։ Տիրապետում եմ ներկելու տարբեր տեխնիկաներին եւ մշակել եմ սեփական տեխնիկան․․․

Հայտնի հաճախորդներիս շարքում են նորվեգացի շախմատիստ, շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Սվեն Մագնուս Կառլսենը, ինչպես նաեւ Մաքսիմա Սորեգիետա Սերուտին՝ Նիդեռլանդների թագաժառանգ Վիլեմ Ալեքսանդրի կինը, եւ Նորին մեծություն Դանիայի թագուհի Աննա Մարիան։

273815774_483512480032144_4784573233130090014_n.jpg (94 KB)

Ինչպե՞ս ստացվեց, որ քեզ հաջողվեց նրանց հետո աշխատել։

Քանի որ օտար լեզուների եմ տիրապետում եւ աշխատում եմ հեղինակավոր սալոնում, 2014 թվականին ինձ հրավիրեցին աշխատելու Սոչիի Օլիմպիական խաղերում։ Շատ լուրջ հսկողություն էր՝ ԱԴԾ եւ այլն․․․Մի խոսքով, այդ ամիս իմ հաճախորդները դարձան Միջազգային օլիմպիական կոմիտեի գրեթե բոլոր անդամներն ու VIP-հյուրերը։ Այսօր իմ հաճախորդների թվում է հայտնի «Քվատրո» խումբը։ Հաջողացրել եմ գեղեցկացնել նաեւ Սաշա Գրեյին՝ մեծահասակների համար ֆիլմերի ամերիկացի հայտնի դերասանուհուն (ժպտում է)։

Չեմ կարող չհարցնել վարսահարդարման ժամանակակից միտումների մասին։ Ի՞նչն է այսօր նորաձեւ։

Իրականում շատ բան։ Ամենահայտնին 2022-2023 AirTouch ներկելու ժամանակակից տեխնիկան է, որը բառացիորեն թարգմանվում է որպես «օդի հպում»։ Թրենդային է նաեւ Balayage-ը։ Օպալագույն ներկելը եւս ակտուալ թրենդային լուծում է ժամանակակից  մոդայամոլների համար։ Տեխնիկայի անվանումը գալիս է թանկարժեք քարից, որն իր մեջ պարունակում է կանաչ, մանուշակագույն, կարմիր եւ վարդագույն երանգներ, որոնք ճշգրիտ փոխանցում են օպալի մոդայիկ ներկման էֆեկտը։ Դեռեւս մոդայիկ է շերտաներկումը, բեյբիլայթսը, Դիփ-Դայը՝ ներկման տեխնիկա, որը հիշեցնում է օմբրեն, սակայն թարմացված է ժամանակակից միտումներով։ Իսկ ահա Dirty Brunette-ը 2022-2023 ներկելու թրենդային նորույթ է․ սա հակադրական եւ միաժամանակ ներդաշնակ տեխնիկա է, որը կառուցվում է բարդ ներկապնակի վրա՝ դարչնագույն երանգների եւ բլոնդի մուգ երանգների օգնությամբ։ Այս տեսակը հարմար կլինի այն աղջիկներին, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել՝ լինել թխահեր, թե՝ շիկահեր․․․

273627172_1002816353638460_8123020753309713840_n.jpg (84 KB)

Մազերի խնամքը մի ամբողջ գիտություն է։ Ինչպես հասկացա, սովորական մոտեցումը՝ շամպուն եւ կոնդիցիոներ, արդեն բավարար չէ։ Ինչպե՞ս ճիշտ խնամել մազերը։ 

Նախ պետք է իմանալ մազերի տեսակը՝ չոր, ծակոտկեն, յուղոտ եւ այլն։ Ապա պետք է ընտրել խնամքը՝ խոնավեցնող շամպուն, դիմակ, կոնդիցիոներ, չլվացվող միջոցը նույնպես ցանկալի ատրիբուտ է։ Նրանք, ովքեր հաճախ են ֆենում մազերը, ձեռքի տակ պետք է ունենան ջերմապաշտպանիչ միջոց։

Եթե նոր եք ներկել մազերը, ապա իմ խորհուրդը հետեւյալն է՝ դրանից հետո երկու շաբաթ օգտագործեք հատուկ շամպուններ, դիմակներ եւ այլ միջոցներ, որպեսզի գույնը երկար պահպանվի։ Հետո արդեն կարելի է մազերը պատրաստել հաջորդ ներկելուն՝ մազերը պետք է սնուցել, խոնավեցնել եւ այլն։ Մի խոսքով, մազերը պետք է նախապես խնամել, որպեսզի ներկելու պրոցեսը մաքսիմալ հարթ անցնի։

Միշտ խորհուրդ եմ տալիս օգտվել մեկ բրենդից։ Այսինքն, եթե դուք ներկում եք մեկ բրենդով, ապա խնամքը եւս պետք է ընտրել նույն սերիայից։ Իհարկե, երբեմն պատահում է, որ արտադրանքը չի համապատասխանում, այդ դեպքում փորձնական մեթոդով ընտրում ենք անհրաժեշտ միջոցները։

Ինչ վերաբերում է սանրվածքին, ապա այստեղ գլխավոր կողմնորոշիչը դեմքի օվալն է։ Սանրվածքը կարող է 10 տարով երիտասարդ ցույց տալ, եւ հակառակը։ Երբեմն նայում ես՝ սուր դեմքին խիտ, հավասար մազափունջ է։ Սա վատ է։

273531890_5218563238162512_4447787497197450148_n.jpg (84 KB)

Սա նշանակում է, որ ավելի լավ է գնա՞լ մասնագետի մոտ եւ վստահե՞լ նրան հարյուր տոկոսով։

Մասնագետները տարբեր են լինում, տարբեր մակարդակների՝ փորձառու եւ ոչ, ճաշակով եւ ոչ այդքան։ Պետք է հասկանալ՝ ում ես դիմում։ Երբեմն քայլում ես փողոցով, նայում սանրվածքներին եւ կտրվածքներին եւ մտածում՝ ո՞վ է հեղինակը։

Չէ՞ որ գալիս ենք մասնագետի մոտ, որպեսզի նա մեզ ավելի գեղեցիկ, ավելի լավը դարձնի, ընդգծի մեր բոլոր արժանիքները, թաքցնի թերությունները։ Նա ընտրում է սանրվածքն ու գույնը, անկրկնելի կերպար ստեղծում։ Մի խոսքով, միանշանակ, պետք է վստահել մասնագետին, ով կգնահատի, քանի որ հենց այդ դեպքում նա կոգեշնչվի եւ կստեղծագործի։   

 Աննա Սաթյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել