«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-յան էջում ծավալուն գրառում է արել՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին անդրադառնալով Արեւմուտքի պահվածքին։ «Իսյարելը կկարգավորե՞ր հարաբերությունները Գերմանիայի հետ, եթե Գերմանիան չճանաչեր Հոլոքոստը»․ այսպես է Թանկյանը վերնագրել իր գրառումը։
«Մինչ Պուտինն Ուկրաինա է ներխուժել, աշխարհի հայերը հիշում են 2020թ․-ի պատերազմն Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եւ գիտակցում Արեւմուտքի երկերեսանի, ընտրողական համակրանքը»,- գրել է Թանկյանը՝ հարցնելով, թե ինչ է արել Արեւմուտքը, երբ Թուրքիան ներխուժել է Կիպրոս, Սիրիա, Լիբիա եւ Արցախ։
Թանկյանը նշել է, որ 2020թ․-ին Թուրքիան միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման ընթացքում, ուր, սակայն, հայերն ապրել են հնագույն ժամանակներից։ «Դա ավարտվել է հումանիտար դաժան ճգնաժամով ու պատմական հայրենիքից հայերի տեղահանմամբ։ Ղարաբաղի հսկայական հատվածներ ադրբեջանական օկուպացիայի տակ են, մինչ այնտեղ ու Հայաստանում ապրող հայերը մշտական հարձակումների են ենթարկվում Բաքվի նավթային բռնապետության կողմից։ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղն առանց հայերի, եւ խոշտանգումների, գլխատումների եւ սպանությունների դաժան տեսանյութերից պարզ է դառնում, որ նրանք չեն հետեւելու տարածաշրջանում Ղարաբաղի կարգավիճակի լուծման ցուցումներին»,- նշել է Թանկյանը։
Նա հիշեցրել է նաեւ 1915թ․-ին Օմսանկյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության մասին ու նշել, որ միմյանց փոխարինած թուրքական իշխանություններն ամեն կերպ փորձել են հերքել ցեղասպանության փաստը․ «Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան մի քայլ առաջ է գնացել եւ հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ»։
Թանկյանը կարծիք է հայտնել, որ վերջին ամիսների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման փորձերը կարող են դրդվել Արեւմուտքի կողմից՝ 2020-ի արցախյան պատերազմի ընթացքում նրանց լռությունն արդարացնելու, ինչպես նաեւ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց աստիճանաբար դուրս բերելու նպատակով։ Երաժիշտն անդրադարձել է նաեւ պատերազմից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորելու անհրաժեշտությանն» ու դրա ընդունելի լինելուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը