«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանանց հինգ տեսակ, որոնք վանում են տղամարդկանց

23:12, 20 մարտի

1. «Հաշվենկատ ու սառնասիրտ գարշելի արարած»

Նման կինը երազում է ամուսնանալ միայն որպեսզի ամուսինն իր հովանավորը դառնա։ Առաջին իսկ հանդիպումից նա անընդհատ կշոշափի հողը՝ հասկանալու համար տղամարդու ֆինանսական դրությունը։ Ցավալի է, բայց ըստ վիճակագրության, ժամանակակից կանանց ավելի քան 30 տոկոսը հենց այս տեսակին է պատկանում

Բայց ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում միանգամից տարբերել նման կանանց։ Թվում է, թե ինչպե՞ս է հնարավոր։ Մի՞թե չի երեւում, որ այդ կնոջը միայն փողն է հետաքրքրում։

Ոչ, չի երեւում։ Եթե տղամարդուն իրոք դուր է գալիս այդ կինը, նա անընդհատ զանազան արդարացումներ է հորինում նրա համար, չէ՞ որ այդ կանայք կարողանում են այնպես հյուսել իրենց սարդոստայնը, որ այնտեղ հայտնվողները երկար ժամանակ չեն կարողանում դուրս գալ այնտեղից։ Այնպես որ եթե տղամարդը սկզբում ձեզ չափից լռելյայն, ագահ ու զգուշավոր թվա, շատ հնարավոր է, որ նա անցյալում նման կանանց հետ հարաբերությունների դառը փորձ է ունեցել ու հիմա չի կարողանում միանգամից վստահել ձեզ։

2. «Անառիկ ձյունե թագուհի»

Նման կնոջը հեշտ է նկատել ամբոխի մեջ՝ հոյակապ կազմվածք, իդեալական կեցվածք, մեծամիտ հայացք եւ հաստատ բարձր ինքնագնահատական։ Նա ամեն կերպ տղամարդուն ցույց է տալիս, որ իր հետ ժամադրվելու համար պետք է յուրահատուկ լինել ու զարմացնել իրեն՝ մի փոքր տեղից շարժելով իր սառցե սիրտը։ Իհարկե կնոջ սիրտը գրավելու համար միշտ էլ ջանքեր է պետք գործադրել, բայց գոնե պետք է վստահ լինես, որ նվաճում ես բարի ու արժանի կնոջ սիրտ, իսկ տվյալ դեպքում չգիտես, թե ում հետ գործ ունես,ինչն ի վերջո հոգնացնում է տղամարդուն։ Այնպես որ անհասանելի ձյունե թագուհիներից տղամարդիկ սովորաբար խուսափում են, զուտ ժամանակ չվատնելու ու հերթական անգամ չհիասթափվելու համար։ Չէ որ երբեք չգիտես, ինչ է այդ կինն իրենից ներկայացնում ու արդյոք արժանի է այդքան ջանքերի։ Եվ հետո ՝ տղամարդիկ կանացի քնքշանքի ու սիրո կարիք ունեն, ինչը նման սառցե թագուհիներից դժվար է ակնկալել։

3. «Շատախոս կպչուն կանայք»

Այս տեսակի կանայք ձգտում են միշտ ուշադրության կենտրոնում լինել։ Ամեն վայրկյան զանգահարում են, գրում «սմս»-ներ, ավելորդ ուշադրությամբ շրջապատում տղամարդուն, մինչեւ որ վերջինը փախչելու ցանկություն է զգում։ Սկզբում նման կանայք կարող են համակրելի թվալ, բայց շատ արագ հոգնեցնում են իրենց չափազանցված ակտիվությամբ ու անմիջականությամբ։ ԻՆչո՞ւ են տղամարդիկ վախենում նման կանանցից։ Որովհետեւ կինը պետք է արժանապատվություն ու հպարտություն ունենա։ Պետք է չափավոր լինի, իմանա, երբ է պետք պնդել ինչ-որ բան, իսկ երբ՝ լռել ու նահանջել, թողնելով տղամարդուն գոնե մի փոքր ազատ տարածություն։

4. «Չափից դուրս հասանելի կանայք»

Կանայք, որոնք այս տեսակին են պատկանում, պարտադիր չէ, որ նկարած տիկնիկի տեսք ունենան ու չափից բաց ու գռեհիկ հագուկապ։ Հաճախ նրանք միամիտ ու հիմարիկ աղջիկներ են, որոնք վստահ են, որ եթե տղամարդուն առաջին իսկ հանդիպման ժամանակ սեքս առաջարկեն, ուրեմն նա կցանկանա իրենց հետ հարաբերություններ կառուցել։ Նման աղջիկները չեն նկատում, որ իրենց օգտագործում են զուտ գիշեր անցկացնելու, իսկ առավոտյան մոռանալու մասին։ Տղամարդկանց մեծ մասը խուսափում է նման աղջիկներից, քանի որ եթե նրանց գոնե մեկ անգամ տեսնեն նման համբավ ունեցող աղջիկների հետ, նրանց հեղինակությունը կտուժի։ Մինչդեռ նույնիսկ հանուն հոյակապ սեքսի՝ չարժե ընկերների ու ծանոթների հարգանքը կորցնել։

5. Ոչ ադեկվատ հիստերիկ կին

Այդ կանայք միշտ կարողանում են լացելու ու դատարկ բանից հիստերիկա սարքելու առիթ գտնել։ Ամեն ինչ ընկալում են որպես իրենց «այգին գցված քար»։ Եթե մի բան սրտներովը չէ, ամեն ինչ լուծվում է բղավոցներով, արցունքներով ու սպառնալիքներով, որ եթե այդպես շարունակվի՝ իրենք ինքնասպան կլինեն։ Անընդհատ խեղճուկրակ զոհի դերում ներկայացող աղջիկները շատ արագ հոգնեցնում են ու վանում։ Նման կանանցից տղամարդիկ փախչում են նախ որովհետեւ վախենում են իրոք ինքնասպանության պատճառ դառնալ, եւ հետո, նրանց դուր չի գալիս անընդհատ իրենց սիրո մասին խոսելն ու հավերժ ինչ-որ բան ապացուցելը։

 

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել