Տղամարդիկ չեն ցանկանում դավաճանություն
Կանանց հետ հարաբերություններում տղամարդկանց համար ամենաանցանկալին դավաճանությունն է: Իսկական տղամարդը երբեք չի հանդուրժի կնոջ դավաճանությունը, քանի որ դա նրա համար նվաստացուցիչ է: Ուստի ձեր տղամարդուն ուրիշի հետ մի դավաճանեք:
Տղամարդիկ վեճ ու կռիվ չեն ցանկանում
Կոնֆլիկտներն ու տարաձայնությունները շատ հարաբերությունների մշտական խնդիրն են, ուստի չարժե ընդհանուր խնդիրները ձայնի բարձր տոնով լուծել: Ավելի իմաստուն եղեք ու այդ ժամանակ վեճեր ու կոնֆլիկներ գրեթե չեք ունենա:
Տղամարդիկ չեն ցանկանում, որ կանայք ծխեն եւ ալկոհոլ օգտագործեն
Տղամարդիկ խուսափում են հարաբերություններ եւ ընտանիք ստեղծել կնոջ հետ, ով ծխում է եւ ալկոհոլ օգտագործում: Տղամարդիկ սիրում են, երբ կինը հետեւում է ինչպես իր արտաքինին, այնպես էլ՝ ներքինին:
Տղամարդիկ հարաբերություններում սուտ չեն ցանկանում
Երբեք մի խաբեք ձեր տղամարդուն, քանի որ նա նույնպես կսկսի նույն կերպ վարվել կամ կհրաժարվի լուրջ հարաբերություններից: Լուրջ եւ անկեղծ հարաբերություններ ստեղծելու համար տեղամարդուն պետք է ասել ճշմարտությունը:
Տղամարդիկ մատչելի կանանց չեն ցանկանում
Կան ինչպես մատչելի եւ թույլ, այնպես էլ ուժեղ ու արժանապատիվ կանայք ու տղամարդիկ: Ուստի իսկական եւ ուժեղ տղամարդիկ չեն ցանկանում լինել մատչելի կանանց հետ, ովքեր նրանց կարող են դավաճանել: Եղեք արժանապատիվ , այլ ոչ թե մատչելի կին:
Տղամարդիկ չեն ցանկանում լսել ձեր բոլոր խնդիրների մասին
Հաճախ կանայք շատ երկար պատմում են իրենց բոլոր խնդիրների մասին, բայց տղամարդիկ միշտ չի, որ լսում են, քանի որ նրանց ձանձրացնում է անընդհատ նույն բանը լսելը: Տղամարդիկ գիտեն ձեր բոլոր խնդիրների մասին եւ կօգնեն, երբ անհրաժեշտություն լինի: Բայց պետք չի մշտապես խոսել դրանց մասին, առավել եւս, որ տղամարդն այդ մասին գիտի:
Տղամարդիկ ցանկանում են լինել իսկական եւ սիրող կնոջ հետ
Կան էլի շատ բաներ, որոնք անցանկալի են տղամարդկանց համար, բայց գործնականում գրեթե անհնար է իդեալական կին լինել: Այն ամենը, ինչ հարկավոր է տղամարդկանց, այն է, որ դուք իսկական կին մնաք: Ձեզ պահեք արժանապատիվ, մի դավաճանեք, հետեւեք ձեր ինչպես արտաքինին, այնպես էլ ներքինին եւ մի ունեցեք վատ սովորություններ:
Եղեք իրական եւ մի ձեւացեք այն կինը, որը իրականում չեք: Քանի որ կնոջ իրական գեղեցկությունը ոչ մեկին չընդօրինակելն է, այլ լինել այնպիսին, ինչպիսին կա իրականում: Կինը պետք է կին, իսկ տղամարդը՝ տղամարդ լինի, այդ ժամանակ հարաբերություններն էլ երջանիկ ու ամուր կլինեն:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով