Վրաստանի հանրային հեռարձակողը հերքել է այն տեղեկությունը, թե «Եվրատեսիլ 2022»-ի քվեարկության ժամանակ վրացական ազգային ժյուրին, ի տարբերություն հանդիսատեսի, ցածր գնահատական է տվել ուկրաինական խմբին։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Kalush Orchestra խումբը՝ «Ստեֆանիա» երգով։
Մրցույթի կայքի տվյալների համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը՝ 12 միավորը, բաժին է հասել Մեծ Բրիտանիային, որը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Իսկ Ուկրաինային տրվել է ընդամենը 6 միավոր։ Վրաստանի ներկայացուցիչների գնահատականների հնչեցումն ուղիղ եթերով չի հեռարձակվել, իբր տեխնիակական խնդիրների պատճառով, իսկ մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ միավորները բաժին են հասել բրիտանացի երգիչ Սեմ Ռայդերին։
Վրաստանի հանրային հեռարձակողն իր հայտարարության մեջ պնդում է, որ Վրաստանի ազգային ժյուրին ուկրաինական խմբին շնորհել է առաջին տեղը եւ ամենաբարձր՝ 12 միավորը։
Այս մասին է վկայում Եվրատեսիլի կազմակերպիչներին ուղարկված նոտարական վավերացված փաստաթուղթը։ Հանրային հեռարձակողը պարզաբանում է «Եվրատեսիլի» կազմակերպիչների հետ թյուրիմացության մանրամասները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում