Երբեմն թվում է, որ ստվերաներկը դիմահարդարման ամենաթեթեւ պարագան է: Ի՞նչը կարող է ավելի պարզ լինել: Պետք է ընդամենը վերցնել վրձինը եւ…: Բայց ամենեւին: Ստվերաներկի ընտրության եւ օգտագործման ձեւի մասին NEWS.am STYLE-ին մանրամասներ է ներկայացնում կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:
«Ինչքան էլ նորաձեւության ակտիվ հետեւորդ լինեք, դիմահարդարման մեջ պետք չէ ընտրել ամենանորաձեւը, այլ այն, ինչը ձեզ հարմար է: Համաձայնեք, որ ավելի լավ է լինել գեղեցիկ նորաձեւ հագնված աղջիկ, քան սարսափելի, բայց նորաձեւ ներկված:
Եվ ահա դիմահարդարման ճիշտ աքսիոմը. թխադեմ աղջիկներին միշտ եւ բոլոր ժամանակներում վառ գույներ են սազում. պաստելային բոլոր գույները, շագանակագույնի եւ բրոնզի երանգները: Սպիտակ մաշկ ունեցողներին` հակառակը, մոխրագույն, կանաչ, երկնագույն եւ վարդագույն:
Գույնի հետ մեկտեղ, ստվերաներկ քսելու ընթացքում պետք է հաշվի առնել աչքերի միջեւ ընկած տարածությունը: Եթե աչքերն իրար մոտ են, ոչ մի դեպքում չի կարելի կոպը միագույն ներկել: Անկյունները պետք է ավելի բաց գույնով ներկել, իսկ աչքերի վերջին հատվածում մուգ «պոչիկ» անել: Ի դեպ, բաց ստվերաներկն անպայման պետք է առանց փայլի լինի, իսկ մուգը` ըստ տրամադրության: Իրարից հեռու ընկած աչքերի դեպքում պահանջվում է հակառակ դիմահարդարում: Այստեղ անհրաժեշտ է ամբողջ կոպը միագույն ներկել, ցանկալի է՝ մուգ: Այսպիսի դեմքին հարմար են «Smoky eyes»-ի բոլոր տարբերակները:
Հիմա ստվերաներկերի մասին: Դրանք լինում են փոշու տեսքով, կոմպակտ եւ կրեմի նման: Վերջինը յուղայնության հաշվին ավելի հարմար է չոր մաշկին: Իհարկե, դրանք փոքր-ինչ անհարմար են քսելու համար եւ շոգին հալվում են: Դրանց դրական կողմը փայլն է, որի առջեւ խամրում են ստվերաներկի բոլոր մյուս տեսակները:
Փոշու տեսքով ստվերաներկը նուրբ եւ կիսաթափանցիկ տեսք է տալիս մաշկին: Այս տեսակը պետք է օգտագործեն նրանք, ովքեր բնական դիմահարդարման կոմնակիցն են: Սակայն դրանք աչքի վրա այնքան էլ երկար չեն պահպանվում:
Կոշտ ստվերաներկերն օգտագործելու համար ավելի հարմար են: Դրանցից անհարմարավետություն չի առաջանում, բացի այդ՝ բավական կայուն են: Դրանց գույնն ավելի «խիտ է», քան փոշենման ստվերաներկինը:
Հիմա դիմահարդարման մասին: Սկզբում պետք է մաքրող միջոցներով լավ մաքրել մաշկը: Իսկ ստվերաներկ քսելուց առաջ խորհուրդ եմ տալիս կոպերին սնուցող կրեմ քսել: Այդ կօգնի, որպեսզի դիմահարդարումն ավելի երկար պահպանվի: Թակարդը չընկնելու համար պետք է հիշել, որ ցերեկային եւ երեկոյան դիմահարդարման տարբերությունը գույնի մեջ է: Քանի որ արհեստական լույսերը գունազրկում են դեմքը, այդ պատճառով երեկոյան դիմահարդարման մեջ վառ գույներ են օգտագործվում: Սակայն այստեղ մի նրբություն կա: Եթե դուք ակումբ եք գնալու, հիշեք, որ նեոնային լույսերը, հակառակը, ընդգծում են դիմահարդարումը: Եթե դուք Հելոուինի տոնի չեք գնում, պարզապես ակումբ գնալու համար պետք չէ չարաշահել կոսմետիկ միջոցները: Ցերեկային դիմահարդարումը պետք է բնական եւ հարմար լինի: Այն պետք է պարզապես ընդգծի դիմագծերը:
Անծանոթ ապրանքանիշից ստվերաներկ ընտրելու դեպքում այն պետք է փորձել ափի վրա ներսի կողմից: Տարայի վրա երեւացող գույնը մաշկի վրա կարող է բոլորովին այլ տեսք ունենալ: Ոշադրություն դարձրեք, արդյո՞ք այն հարթ է նստում, արագ է թափվում, թե՝ ոչ: Եվ, ամենակարեւորը, դրա վրա գնդիկներ չպետք է լինեն: Հակառակ դեպքում ձեր առջեւ կոսմետիկ թափոններից անհասկանալի խառնուրդ է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է