«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

10 բան, որ պետք է դադարեք անել

22:12, 5 հունիսի

1. Վերջ տվեք ժամանակ անցկացնել սխալ մարդկանց հետ: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն անցկացնեք ձեզ մինչեւ վերջ քամող մարդկանց հետ: Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ դուք ներկա լինեք իր կյանքում, ինքը հոգ կտանի ձեր պայմաններին: Դուք ստիպված չեք լինի պայքարել տեղի համար:  Երբեք մի կառչեք նրանցից, ովքեր անընդհատ նվազեցնում են ձեր արժեքը: Եվ հիշեք, ձեր իսկական ընկերները նրանք չեն, ովքեր ձեզ աջակցում են, երբ դուք ձիու վրա եք, այլ նրանք, ովքեր ձեր կողքին են մնում, երբ ձեր գործերը վատ են:  

2. Վերջ տվեք սեփական խնդիրներից փախչելուն: Առերեսվեք դրանց: Ոչ, դա հեշտ չի լինի: Աշխարհում չկա այնպիսի արարած, որն ի վիճակի լինի իդեալականորեն հակահարված տալ:  Մեզանից չի պահանջվում վայրկենապես լուծել բոլոր խնդիրները: Մենք ուղղակի այլ կերպ ենք ստեղծված: Մենք ստեղծված ենք վշտանալու, տխրելու, ցավ զգալու, գուցե նույնիսկ` ընկնելու համար Կյանքի իմաստը դրանում է. բախվել խնդիրների, սովորել, հարմարվել եւ ի վերջո լուծել դրանք: Հենց դա է մեզ մարդ դարձնում:

3. Վերջ տվեք ինքներդ ձեզ խաբելուն: Դուք կարող եք դա անել ում հետ ասես, բացի ձեզնից: Մեր կյանքը կարող է բարելավվել այն ժամանակ միայն, երբ մեզ թույլ տանք ռիսկի դիմել, եւ մեր առաջին,  ամենադժվար հնարավորությունը ինքներս մեզ հետ ազնիվ լինելն է:  

4. Վերջ տվեք ձեր պահանջմունքները հետին պլան մղելուն: Ամենից սարսափելին ուրիշ մեկի հանդեպ սիրո մեջ չափից շատ էներգիա ծախսելով եւ սեփական բացառիկության մասին մոռանալով ինքն իրեն կորցնելն է: Ոչ, ուրիշներին մի լքեք, բայց ձեզ էլ օգնեք: Եթե գոյություն ունի համապատասխան պահ, որ լսեք ձեզ եւ անեք այն, ինչը ձեզ համար իրոք կարեւոր է, այդ պահը եկել է:  

5. Մի փորձեք ուրիշ մեկը լինել: Կյանքում ամենաբարդ խնդիրներից մեկը  ինքը լինելն է այս աշխարհում, որը փորձում է մեզ մնացած բոլորին նման դարձնել: Ինչ-որ մեկը միշտ ավելի գեղեցիկ կլինի, ինչ-որ մեկը միշտ ավելի խելացի կլինի, իսկ ինչ-որ մեկը միշտ ավելի երիտասարդ կլինի, բայց նրանք երբեք դուք չեք լինի: Մի փորձեք ձեզ փոխել մարդկանց ուրախացնելու համար: Եղեք, ինչ կաք եւ նրանք, ովքեր իրոք պետք են ձեզ, ձեզ կսիրեն այնպիսին, ինչպիսին դուք կաք: 

6. Վերջ տվեք անցյալից կառչելուն: Դուք չեք կարողանա ձեր կյանքի նոր գլուխ սկսել, քանի դեռ վերընթերցում եք նախորդը: 

7. Վերջ տվեք  սխալ թույլ տալուց վախենալուն: Ինչ-որ բան անելն ու սխալվելն առնվազն տասն անգամ ավելի արդյունավետ է, քան ոչինչ չանելը: Յուրաքանչյուր հաջողություն կրում է անցած անհաջողությունների հետքը եւ յուրաքանչյուր անհաջողություն դեպի   հաջողություն է տանում: Արդյունքում դուք անհամեմատ ավելի կափսոսաք նրա համար, ինչ ՉԵՔ արել, քան նրա, ինչ արել եք:  

8. Վերջ տվեք անցյալի սխալների համար ձեզ հանդիմանելուն: Մենք կարող ենք սխալ մարդու սիրել եւ ափսոսալ մեր սխալների համար, բայց նույնիսկ եթե ամեն ինչ սխալ է գնում, մի բան հաստատ կարելի է ասել. սխալները մեզ օգնում են գտնել ճիշտ մարդու եւ ճիշտ իրեր: Մենք բոլորս սխալվում ենք, պայքարում ենք եւ նույնիսկ ափսոսում ենք անցյալ սխալների համար: Բայց դուք ձեր սխալները չեք, դուք ձեր պայքարը չեք, դուք այստեղ եք եւ հիմա, հնարավորություն ունեք վերակառուցելու ձեր օրը եւ ձեր ապագան:  Ինչ էլ պատահի ձեր կյանքում, դա ձեզ նախապատրաստում է դեպի ապագա եւս մեկ քայլի համար:  

9. Վերջ տվեք երջանկություն գնելու փորձերին: Շատ բան նրանից, ինչ մենք ուզում ենք, թանկ արժե: Բայց ճշմարտությունն այն է, որ այն բաները, որոնք մեզ իսկապես երջանիկ են դարձնում` սերը, ծիծաղը, սեփական զգացմունքների նկատմամբ աշխատանքը, լիովին անվճար են: 

10. Վերջ տվեք երջանիկ լինելու համար ինչ-որ մեկին փնտրելուն: Եթե դուք  դժգոհ եք ձեզնից, ձեր անձից, ուրեմն ինչ-որ մեկի հետ երկարաժամկետ հարաբերությունները եւս ձեզ ավելի երջանիկ չեն դարձնի: Պետք է սեփական կյանքում կայունություն ստեղծել, նախքան այն կկիսեք եւս մեկի հետ: 

 

 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել