1. Վերջ տվեք ժամանակ անցկացնել սխալ մարդկանց հետ: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն անցկացնեք ձեզ մինչեւ վերջ քամող մարդկանց հետ: Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ դուք ներկա լինեք իր կյանքում, ինքը հոգ կտանի ձեր պայմաններին: Դուք ստիպված չեք լինի պայքարել տեղի համար: Երբեք մի կառչեք նրանցից, ովքեր անընդհատ նվազեցնում են ձեր արժեքը: Եվ հիշեք, ձեր իսկական ընկերները նրանք չեն, ովքեր ձեզ աջակցում են, երբ դուք ձիու վրա եք, այլ նրանք, ովքեր ձեր կողքին են մնում, երբ ձեր գործերը վատ են:
2. Վերջ տվեք սեփական խնդիրներից փախչելուն: Առերեսվեք դրանց: Ոչ, դա հեշտ չի լինի: Աշխարհում չկա այնպիսի արարած, որն ի վիճակի լինի իդեալականորեն հակահարված տալ: Մեզանից չի պահանջվում վայրկենապես լուծել բոլոր խնդիրները: Մենք ուղղակի այլ կերպ ենք ստեղծված: Մենք ստեղծված ենք վշտանալու, տխրելու, ցավ զգալու, գուցե նույնիսկ` ընկնելու համար Կյանքի իմաստը դրանում է. բախվել խնդիրների, սովորել, հարմարվել եւ ի վերջո լուծել դրանք: Հենց դա է մեզ մարդ դարձնում:
3. Վերջ տվեք ինքներդ ձեզ խաբելուն: Դուք կարող եք դա անել ում հետ ասես, բացի ձեզնից: Մեր կյանքը կարող է բարելավվել այն ժամանակ միայն, երբ մեզ թույլ տանք ռիսկի դիմել, եւ մեր առաջին, ամենադժվար հնարավորությունը ինքներս մեզ հետ ազնիվ լինելն է:
4. Վերջ տվեք ձեր պահանջմունքները հետին պլան մղելուն: Ամենից սարսափելին ուրիշ մեկի հանդեպ սիրո մեջ չափից շատ էներգիա ծախսելով եւ սեփական բացառիկության մասին մոռանալով ինքն իրեն կորցնելն է: Ոչ, ուրիշներին մի լքեք, բայց ձեզ էլ օգնեք: Եթե գոյություն ունի համապատասխան պահ, որ լսեք ձեզ եւ անեք այն, ինչը ձեզ համար իրոք կարեւոր է, այդ պահը եկել է:
5. Մի փորձեք ուրիշ մեկը լինել: Կյանքում ամենաբարդ խնդիրներից մեկը ինքը լինելն է այս աշխարհում, որը փորձում է մեզ մնացած բոլորին նման դարձնել: Ինչ-որ մեկը միշտ ավելի գեղեցիկ կլինի, ինչ-որ մեկը միշտ ավելի խելացի կլինի, իսկ ինչ-որ մեկը միշտ ավելի երիտասարդ կլինի, բայց նրանք երբեք դուք չեք լինի: Մի փորձեք ձեզ փոխել մարդկանց ուրախացնելու համար: Եղեք, ինչ կաք եւ նրանք, ովքեր իրոք պետք են ձեզ, ձեզ կսիրեն այնպիսին, ինչպիսին դուք կաք:
6. Վերջ տվեք անցյալից կառչելուն: Դուք չեք կարողանա ձեր կյանքի նոր գլուխ սկսել, քանի դեռ վերընթերցում եք նախորդը:
7. Վերջ տվեք սխալ թույլ տալուց վախենալուն: Ինչ-որ բան անելն ու սխալվելն առնվազն տասն անգամ ավելի արդյունավետ է, քան ոչինչ չանելը: Յուրաքանչյուր հաջողություն կրում է անցած անհաջողությունների հետքը եւ յուրաքանչյուր անհաջողություն դեպի հաջողություն է տանում: Արդյունքում դուք անհամեմատ ավելի կափսոսաք նրա համար, ինչ ՉԵՔ արել, քան նրա, ինչ արել եք:
8. Վերջ տվեք անցյալի սխալների համար ձեզ հանդիմանելուն: Մենք կարող ենք սխալ մարդու սիրել եւ ափսոսալ մեր սխալների համար, բայց նույնիսկ եթե ամեն ինչ սխալ է գնում, մի բան հաստատ կարելի է ասել. սխալները մեզ օգնում են գտնել ճիշտ մարդու եւ ճիշտ իրեր: Մենք բոլորս սխալվում ենք, պայքարում ենք եւ նույնիսկ ափսոսում ենք անցյալ սխալների համար: Բայց դուք ձեր սխալները չեք, դուք ձեր պայքարը չեք, դուք այստեղ եք եւ հիմա, հնարավորություն ունեք վերակառուցելու ձեր օրը եւ ձեր ապագան: Ինչ էլ պատահի ձեր կյանքում, դա ձեզ նախապատրաստում է դեպի ապագա եւս մեկ քայլի համար:
9. Վերջ տվեք երջանկություն գնելու փորձերին: Շատ բան նրանից, ինչ մենք ուզում ենք, թանկ արժե: Բայց ճշմարտությունն այն է, որ այն բաները, որոնք մեզ իսկապես երջանիկ են դարձնում` սերը, ծիծաղը, սեփական զգացմունքների նկատմամբ աշխատանքը, լիովին անվճար են:
10. Վերջ տվեք երջանիկ լինելու համար ինչ-որ մեկին փնտրելուն: Եթե դուք դժգոհ եք ձեզնից, ձեր անձից, ուրեմն ինչ-որ մեկի հետ երկարաժամկետ հարաբերությունները եւս ձեզ ավելի երջանիկ չեն դարձնի: Պետք է սեփական կյանքում կայունություն ստեղծել, նախքան այն կկիսեք եւս մեկի հետ:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները