Մեծանուն իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին՝ Պլասիդո Դոմինգո կրտսերը նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ելույթ կունենա Ստեփանակերտում եւ Երեւանում: Արցախի մայրաքաղաքում նա կկատարի իսպանական եւ լատինաամերիկյան սիրային, ռոմանտիկ երգեր, ինչպես նաեւ մեծանուն հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից: Համերգների կազմակերպիչը «Mezzo Production» ընկերությունն է:
Պլասիդո Դոմինգո կրտսերն այսօր առավոտյան է ժամանել Հայաստան: Վաղը` նոյեմբերի 17-ին, նա ելույթ կունենա Ստեփանակերտում, իսկ նոյեմբերի 21-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական Երիտասարդական նվագախմբի հետ՝ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Իմ ծրագիրը համահունչ է լինելու իմ նոր ձայնասկավառակում տեղ գտած 11 երգերին: Այն ներկայացնելու եմ Ղարաբաղում: Իմ այս ծրագրում ներառել եմ տանգոներ եւ կփորձեմ նաեւ մեծանուն հայ երգիչ Շառլ Ազնավուրի երգերից մեկը կատարել: Վաղը երեկոյան ելույթ եմ ունենալու Ստեփանակերտում»,- ասաց Դոմինգո կրտսերը:
Ինչ վերաբերում է երեւանյան համերգի ծրագրին. երաժշտի խոսքով, այդ ծրագիրը լատինաամերիկյան սիրային բալլադների, ջազի եւ ռոմանտիկ երաժշտության խառնուրդ է, որը բնորոշ է իր նոր` «Latidos» («Սրտի զարկեր») ձայնասկավառակին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ է մտածում Ադրբեջանի «սեւ» ցուցակի մասին, որում ներառել են նաեւ իրեն, երաժիշտը կատակեց՝ ասելով, որ գաղափար անգամ չունի տեղի քաղաքականության մասին, եւ եթե ծխախոտ եւ սուրճ ունենա, պատրաստ է գիշերել այնտեղ, միայն թե հաջորդ օրն իրեն չգնդակահարեն: Երաժիշտը պատմեց նաեւ հոր` Պլասիդո Դոմինգո ավագի մասին, ով Հայաստանից հեռացել է չափազանց դրական տպավորություններով:
Նա լրագրողներին պատմեց, որ սկսել է երգել ընդամենը 2 տարի առաջ եւ կատակով հիշեց, թե ինչպես հայրը հարցրեց իրեն, թե ինչո՞ւ չի երգում. «Նա այդ այնպես ասաց, կարծես հարցներ, թե ինչո՞ւ տաբատ չեմ հագել»:
Երաժիշտը հրաժարվեց իրեն հոր հետ համեմատել, ով 50 տարվա ստեղծագործական կյանք ունի: Լրագրողների խնդրանքով, Պլասիդո Դոմինգո կրտսերն իր թավ ու գեղեցիկ ձայնով երաժշտական երկու հատված կատարեց:
Երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո կրտսերը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 21-ին, Մեխիկոյում: Պլասիդոն երգեր է գրել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Լուչիանո Պավարոտին, Խոսե Կարերասը, Դայանա Ռոսը, Մայքլ Բոլթընը, Սառա Բրայթմանը, Վանեսա Վիլյամսը, Թոնի Բենեթը, Ալեխանդրո Ֆերնանդեսը եւ, իհարկե, իր հայրը՝ Պլասիդո Դոմինգո ավագը: Երկու Պլասիդոները նաեւ միասին հանդես են եկել դուետով՝ կատարելով այդ երգերից մի քանիսը:
2010 թվականից Պլասիդոն սկսեց հանդես գալ առավելապես որպես երգիչ: Նույն տարում նա թողարկեց հատուկ Ծննդյան տոներին նվիրված ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված էին Սուրբ Ծննդյան գեղեցիկ երգեր՝ իսպաներենով եւ անգլերենով: Մինչեւ այս տարեվերջ կթողարկվի նրա նոր ձայնասկավառակը: Այն բաղկացած է հայտնի իսպանական բալլադներից՝ հատուկ գործիքավորմամբ: Այն կոչվելու է «Latidos»:
Պլասիդոն ապրել է ամենատարբեր երկրներում եւ ազատ տիրապետում է եվրոպական մի քանի լեզվի, այդ թվում՝ իսպաներեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Երեւանյան ելույթների ժամանակ Պլասիդոն կներկայացնի հենց այս ալբոմում ընդգրկված երգերը, ինչպես նաեւ կլինեն անակնկալներ հատուկ երեւանյան լսարանի համար: Սա երաժշտի առաջին այցելությունն է Հայաստան, որին Պլասիդոն սպասել է մեծ սիրով եւ հանդիսատեսի հետ հետաքրքիր շփման ակնկալիքով:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»