Տարվա ամենաանիրական թվացող իրադարձությունը դարձավ իրականություն․ 50 Cent-ն անմոռանալի դարձրեց «ՀԱՅԱ» փառատոնն իր առաջին երեւանյան համերգով, որը կայացավ այսօր՝ հուլիսի 1-ին, Հրազդան մարզադաշտում՝ համախմբելով հազարավոր հանդիսատեսի՝ Հայաստանից եւ արտերկրից։
Աշխարհահռչակ ռեփերը Հայաստան էր ժամանել Greenlight Gang Tour-ի շրջանակում։
Աստղային երաժիշտի համերգը բացեցին 3.33 եւ «Մի քանի հոգի» խմբերը, ելույթ ունեցավ նաեւ ամերիկաբնակ հայ ռեփեր R-Mean-ը։
50 Cent-ը բեմում հայտնվեց նախատեսվածից մոտ կես ժամ ուշացումով ու արժանացավ ջերմ ընդունելության։
Ռեփերը ոգեւորված էր հայաստանյան իր այցով․ «Մենք քեզ սիրում ենք, Հայաստան»,-խոստովանեց նա։
Երգիչը երգեց մոտ 1,5 ժամ՝ ներկայացնելով իր լեգենդար հիթերը, որոնք ընդունվում էին բուռն արձագանքներով ու բացականչություններով։ Համերգը բացառիկ դարձավ նաեւ G-Unit բենդի հետ համատեղ ելույթներով։ Հրազդան մարզադաշտում վաղուց այսքան թեժ չէր եղել։ Համերգի ամենակրակոտ մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտո եւ վիդեո ռեպորտաժներում։
Ինչ վերաբերում է «ՀԱՅԱ» փառատոնին, այն այսքանով չի ավարտվում։ Հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում սպասվում է Led Zeppelin Symphonic բացառիկ նախագծի համերգը։ Փառատոնի ամառային համերգաշարերի մեկնարկը տրվել էր հունիսի 25-ին՝ ֆրանսիացիա հայտնի երգչուհի ZAZ-ի հայաստանյան առաջին մենահամերգով։
Տեքստը՝ Սյունե Առաքելյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Վիդեոռեպորտաժը՝ Մելինե Տոնոյանի եւ Հայկ Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով