«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բրիտանական հայտնի London West End խումբը Հայաստանում է․ նրանք խոստանում են՝ Led Zeppelin Symphonic համերգն անմոռանալի է անցնելու (ֆոտո)

18:17, 8 հուլիսի

«ՀԱՅԱ»-ի շրջանակում վաղը՝ հուլիսի 9-ին, Երեւանում կկայանա փառատոնի ամառային համերգաշարի երրորդ սպասված հանդիպումը։ Հրազդան մարզադաշտում երկրպագուների համար ելույթ կունենա London West End բրիտանական հայտնի ռոք խումբը՝ ներկայացնելով Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը։ Խմբի անդամներն արդեն Հայաստանում են, եւ ինչպես այսօր՝ հուլիսի 8-ին, կայացած ասուլիսի ընթացքում նշեցին՝ ոգեւորված են այս այցով ու պատրաստ վաղվա համերգին։ Խումբն առաջին անգամ է Հայաստանում․ այստեղ երկար չեն կարող մնալ, բայց մինչ համերգը պատրաստվում են այցելել որոշ պատմական վայրեր։

«Ոգեւորված ենք, որ այստեղ ենք, հպարտ ենք, որ լեգենդար խմբի երգերը ներկայացնելու ենք նաեւ Հայաստանում։ Վաղը բոլորիս անմոռանալի երեկո է սպասվում։ Համերգն առանձնահատուկ է լինելու, արդեն պատկերացնում ենք, որքան գեղեցիկ են բոլոր երգերը հնչելու այս գեղեցիկ երկրում»,-վստահեցրին խմբի անդամները, որոնք Հրազդան մարզադաշտը առայժմ միայն լուսանկարներով են տեսել ու անհամբերությամբ են սպասում այնտեղ այցելելուն։

ARS_0466.JPG (261 KB)

Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարում են սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգին հնչելու են ամենահայտնի հիթերը, այդ թվում՝  Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է հայտնի խմբի անդամների աջակցությամբ:

Ինչպես շեշտեցին երգիչները՝ նախագծի նպատակն է ոչ թե կրկնօրինակել Led Zeppelin-ի երգերը, այլ դրանք ներկայացնել նորովի՝ ստեղծելով նոր տրամադրություն, ինչը փորձելու են անել նաեւ վաղը կայանալիք համերգին։

ARS_0477.JPG (210 KB)

Նախագծի երգիչներն են Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը եւ Փիթեր Էլդրիջ Բայոգը:  Կատարողներին բեմում միանալու է ռոք խումբը, որը բաղկացած է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժիշտներից՝ Ռիչարդ Սիդվելի երաժշտական ղեկավարությամբ, ով հանդիսանում է Queen Symphonic-ի համաշխարհային շրջագայության հաջողության հետեւում կանգնած ֆենոմենը: Ռիչարդ Սիդվելը ձայնագրվել եւ ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստների հետ, այդ թվում ՝ Blur, the Stranglers, Robby Williams, Duran Duran, The Pet Shop Boys, Boy George, Super Furry Animals, Gary Barlow, Jimmy Nail, Buddy Greco, Shirley Bassey, Peggy Lee and Herbert Gronemeyer եւ այլք: 

ARS_0466-1.JPG (261 KB)

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երեւանում արդեն կայացել են այնպիսի արտիստների համերգներ, ինչպիսիք են ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազն ու աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, որը ներկայացել էր G-Unit հայտնի խմբի հետ։  Նախագծի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ խթանել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի հիմնադիրը «Երեւանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է: 

ARS_0478.JPG (203 KB)

ARS_0486.JPG (207 KB)

ARS_0471.JPG (211 KB)

ARS_0491.JPG (189 KB)

ARS_0490.JPG (205 KB)

ARS_0512.JPG (228 KB)ARS_0503.JPG (231 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել