Ռեժիսոր, հեռուտահաղորդավար Տիգրան Քեոսայանը հուզառատ է արձագանքել հայ կինոպրոդյուսեր ու հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի մահվանը։
«Մահացել է իմ ընկեր Արմեն Գրիգորյանը։
Կյաժ․․․
Բառերը ոչ մի կերպ արտահայտությունների չեն վերածվում։ Անհեթեթություն է, որ դու մահացել ես, եղբայր։ Ինչո՞ւ։
Ծիծաղելի, անհեթեթ, սկանդալային․․․ Քո ակտիվությանը կնախանձեին 17-ամյա պատանիները։ Իսկ դու մահացար դատարանի դահլիճում։ Սա կատա՞կ է, Կյաժ։
Ներսումս դատարկություն է։ Եվ շատ չարություն դավաճանության, փաշինյանական գարշելի իշխանության նկատմամբ, որը դու տանել չէիր կարողանում։ Եվ որի մասին չէիր վախենում ասել ամենն, ինչի մասին մտածում ես։ Եվ որը քեզ սպանեց դատարանի դահլիճում։ Բառերը գլխումս «ցրիվ են գալիս»։
Ներիր, եղբայր, իմ հիմիկվա թոթովախոսության համար։ Մի փոքր ժամանակ կանցնի, եւ ես կձեւակերպեմ ամենն, ինչ ուզում ես ասել քո մասին։
Վերջին տարիներին դու քո կյանքի յուրաքանչյուր համաքաղաքացիներին նրանց պատմական հիշողության, ազգային հպարտության եւ խելամիտ քայլերի դիմելու կարողության մասին կոչեր էիր անում։ Ամեն օր։ Եվ իշխանությունը «նստեցրեց» քեզ։ Հետո սպանեց։
Եվ եթե քո կյանքը բավարար չի եղել, որ մարդիկ ինչ-որ կարեւոր բան հասկանան, հնարավոր է, քո մահը քո կողմից սիրված քաղաքացիների համար դա հասկանալու առիթ դառնա։
Քեզ այդ արդյունքը դուր կգար։ Ես դա հստակ գիտեմ»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Տիգրանը։
Արմեն Գրիգորյանը մահացել է հենց իր գործով դատական նիստի ընթացքում։ Պրոդյուսերին անազատության մեջ էին պահում մայիսի 17-ից, անկախ բազմաթիվ զգուշացումներից այն մասին, որ նա առողջական խնդիրներ ունի, որոնք համատեղելի չեն անազատության մեջ պահվելու պայմանների հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին