«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ռուս եւ ուկրաինացի աղջիկները հանգստյան օրերին Եվրոպայում մինչեւ 5.000 եվրո են աշխատում

23:03, 28 նոյեմբերի

Համացանցը հզոր երեւույթ է: Այս ժամին որոշեցինք Lady.ru կայքից ակնարկ հրապարակել մարմնավաճառների շրջանում վաստակելու նոր միջոցի մասին: Եվ եթե այս երեւույթը դարերի պատմություն ունի, ուրեմն պետք է փոփոխվեն նաեւ այս մասնագիտությամբ գումար վաստակելու միջոցները:

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բարեկեցիկ երիտասարդ կանայք, ովքեր աշխատանք, ոմանք՝ նաեւ ընտանիք ունեն, հանգստյան օրերն անցկացնում են եվրոպական հասարակաց տներում: Կանայք մեկնում են Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա եւ Գերմանիա: «Հանգստյան օրերի մարմնավաճառների» եկամուտը կարող է հասնել մինչեւ 5.000 եւ ավելի եվրոյի:

Այս երեւույթը Ռուսաստան է թափանցել Ուկրաինայից, որտեղ այն վաղուց գոյություն ունի: Էժան ավիատոմսերի համար 200 եվրոյից ոչ ավելի «ներդրում» կատարելով՝ կարելի է 20-30 անգամ ավելի վաստակել: Իտալական ոստիկանությունը բացահայտորեն հայտարարում է, որ Ուկրաինայից, ասենք՝ Միլան ուղղությամբ շաբաթօրյա չվերթները հիմնականում լի են լինում սեքս-ոլորտի աշխատակցուհիներով:

Հիմա արդեն ուկրաինուհիներին միացել են նաեւ ռուսները, հիմնականում՝ Մոսկվայի, Պետերբուրգի, կենտրոնական հատվածի խոշոր քաղաքների բնակիչներ: Վաղուց արդեն պարզեցված կարգով կարելի է Շենգենյան վիզա ստանալ, իսկ Պետերբուրգից մինչեւ Հելսինկի կարելի է հասնել երթուղային տաքսիով, ընդամենը 20 եվրոյով: Եվս 20 եվրոյով ֆիննական Վանտա օդանավակայանից կարելի է հասնել Եվրոպայի ցանկացած կետ այն հաճախորդների մոտ, ում աղջիկները գտնում են համացանցի միջոցով:

Այս ուղին անցնող աղջիկները սոցիալական ցանցերում ակտիվորեն շփվում են միմյանց հետ, ներկայացնում տպավորությունները, հաճախորդների հասցեներ փոխանակում, նույնիսկ տղամարդկանց սեւ ցուցակ են կազմել:

Աղվես-Ալիսա կեղծանվամբ պետերբուրգցի աղջիկն իր կայքում ծառայությունների լայն շրջանակ է առաջարկում. սովորական սեքսից մինչեւ մտրակներով եւ վանդակներով խաղեր: Աղջիկը ոչ միայն պատրաստ է ծեծել եվրոպացի մազոխիստներին, այլ ինքն էլ այնպիսի բաների ենթարկվել, որոնց մասին գրել էլ չի կարելի:

«Փողերը չեն բուրում,- գրել է Աղվես-Ալիսան:- Սա նույնպես աշխատանք է: Կարեւորն այս ամբողջ զզվանքը չանցկացնես քո միջով: Արա եւ մոռացիր՝ ինչպես սարսափելի երազ: Վերադառնում ես տուն եւ ընկնում այլ աշխարհ: Ե՛վ տհաճ հիշողությունները չեն տանջում, ե՛ւ կարելի է ազնվորեն վաստակած գումարով վճարել բնակարանի եւ ուսման վարձը: Եվ ամենակարեւորը. ո՛չ հարազատները, ո՛չ էլ ծանոթները երբեք ոչինչ չեն իմանա: Իսկ արտասահմանցիների վրա թքած ունեմ: Չեմ պատրաստվում հաստատվել Եվրոպայում, տանը նույնպես ինձ լավ եմ զգում, իսկ աշխատանքից հետո այնտեղ նույնպես որպես զբոսաշրջիկ չեմ գնա»:

Ալիսան բանկի 22-ամյա քարտուղարուհի է: Պարկեշտ հագուստով եւ քաղաքակիրթ ինտերիերով նրա լուսանկարները ոչ մի ընդհանուր բան չունեն վանդակների, մտրակների եւ միասին զուգարան գնալու հետ: Աղջիկը նշանված է, գրում է, որ երկու ամիս անց ամուսնանալու է եւ հարսանիքի համար ռեստորան է փնտրում:

Ալիսայի գործընկերուհին՝ Մոսկվայի 23-ամյա բնակիչ Քաթրինը, ցնցող անկեղծությամբ պատմում է Եվրոպայում անցկացրած հանգստյան օրերի մասին, չնայած իրեն մարմնավաճառ չի համարում:

«Ես այդպիսին չեմ: Ես սպասում եմ, բայց ոչ թե տրամվայ, այլ իմ միակին: Ձանձրացել եմ նրան հայրենակիցներիս շրջանում փնտրելուց: Եվրոպացիները մեր ալկոհոլիկներից ավելի լավն ու առատաձեռն են»,- գրում է աղջիկը:

Այս ամենի արդյունքում տուժում են եվրոպացի մարմնավաճառները, ովքեր օրինական են աշխատում եւ հարկեր են վճարում: Սեքս-ծառայությունների արտահանումը հսկայական վնաս է հասցրել աշխարհի ամենից զարգացած՝ գերմանական սեքս-արդյունաբերությանը: Գերմանական սեքս-ոլորտի աշխատողներն արդեն դիմում են պատրաստում՝ ուղղված Դաշնային խորհրդարանին եւ անձամբ Անգելա Մերկելին: Մարմնավաճառները հույս ունեն, որ կանցլերը որպես կին կհասկանա իրենց եւ կփորձի լուծել այս նուրբ հարցը, օրինակ՝ կդիմի ռուսական իշխանություններին:

Արդյո՞ք իշխանությունը կարձագանքի ստորագրահավաքին՝ դժվար է ասել: Իսկ «հանգստյան օրերի մարմնավաճառների» շարքերն արագորեն ընդլայնվում են: Ուրբաթ Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի սահմանին կարելի է տասնյակ ռուս գեղեցկուհիներ տեսնել: Բոլորի գրպանում կիրակի երեկոյի չվերթի ավիատոմս է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search