Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմին հանդիսատեսն ականատես եղավ սիրո, կրքի ու հուսահատության էմոցիոնալ պատմության՝ Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի դերասանների մատուցմամբ։ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը երեւանյան բեմում ներկայացվեց հոկտեմբերի 5-ին՝ «Հայֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի շրջանակում։
Բալետը ներկայացնում է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի եւ նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլա Կլոդելի ճակատագրական սերն ու ողբերգությունը։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական եւ ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջեւ եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը եւ դառնում նրա մահվան պատճառ:
Բալետի գլխավոր հերոսներին մարմնավորում են Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի առաջատար պարող Օլեգ Գաբըշովը եւ նույն թատրոնի առաջատար պարուհի Լյուբով Անդրեեւան։ Արտիստները երկրորդ անգամ են Հայաստանում, ասում են՝ միշտ ջերմ ընդունելության են արժանանում այստեղ․ շատ են հավանում Երեւանը, հայերին, հայկական գինին ու հյուրասիրությունը։
«Ինձ ասել են, որ զգույշ լինեմ, որովհետեւ այստեղ կարող եմ մի քանի կիլոգրամով գիրանալ, բայց կարծում եմ՝ Ռոդենին մարմնավորելու համար մի քանի ավել կիլոգրամը չէր խանգարի»,-կատակեց Գաբըշովը։
Ինչ վերաբերում է իրենց հերոսներին՝ Ռոդենին ու Կլոդելին, դերասանները խոստովանում են՝ հեշտ չէ մարմնավորել իրականում գոյություն ունեցող մարդկանց, որոնց կյանքը լի է եղել դժբախտ ու ողբերգական դրվագներով։
«Ֆրանսիայի համար Ռոդենն ազգային հերոս է, ինչը ստիպում է էլ ավելի մանրամասն ու պատասխանատվությամբ մոտենալ այս դերին։ Ռոդենն ինքն էլ չէր հանդուրժում ֆալշեր իր քանդակներում, ես էլ բեմում եմ փորձում հնարավորինս խուսափել դրանցից։ Նա շատ էմոցիոնալ մարդ էր, ու շատ էր վերցնում բոլորից, ինչի հետեւանքով տուժեց նաեւ իր աշակերտուհին՝ Կամիլա Կլոդելը։ Ամեն ինչ մատուցված է գեղարվեստորեն, բայց կարծում եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրն ինչ-որ բաներ կտեսնի, որոնք հատուկ են նաեւ իրեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց Օլեգ Գաբըշովը։ Նա նկատեց, որ աշխարհի համար այս դժվարին շրջանում հասարակությանը, հատկապես, անհրաժեշտ է ներգրավել մշակութային կյանքի մեջ, թույլ տալ մի քանի ժամով կտրվել առօրյա խնդիրներից․
«Իմ կարծիքով՝ այս ներկայացումն աշխարհի համար այս սթրեսային շրջանում հանդիսատեսին կկարողանա տեղափոխել այլ իրականություն։ Այս բալետում հրաշալի երաժշտություն է հնչում, որը կօգնի մոտ երկու ժամ անջատվել ու ապրել հերոսների կյանքով»։
Լյուբով Անդրեեւան արդեն 11-րդ տարին է մարմնավորում Կամիլա Կլոդելին․ դերասանուհին ասում է՝ որքան էլ տարիներն ավելացրել են փորձը, հերոսուհու ապրումները նույն ուժգնությամբ են հուզում ամեն անգամ նրան մրամնավորելիս․
«Կարծում եմ, առհասարակ, որեւէ կերպարի ճիշտ մարմնավորելու համար պետք է շատ կարդալ նրա մասին։ Ինքս շատ եմ կարդացել Կամիլայի մասին, հասկացել նրա ծանր կյանքը․ նրան չէին հասկանում իր ընտանիքի անդամները, հասարակությունը, նրան թողել էր Ռոդենը․․․ Մեր ժամանակներում, գրեթե, բոլորը գիտեն Օգյուստ Ռոդենին, մինչդեռ Կլոդելին՝ ոչ բոլորը։ Բայց երբ կարդում ես նրա մասին, հասկանում ես, որ Կամիլան եւս մեծ դեր է ունեցել Ռոդենի ճանաչման լավագույն տարիներին։ Այս բալետը շատ էմոցիոնալ է։ Ես երկու ժամ եմ մարմնավորում Կամիլային, բայց ներքուստ այնքան մեծ ցավ եմ զգում նրա համար՝ պատկերացնելով, թե որքան դժվար է, երբ ամբողջ կյանքդ ես այդպես ապրում»,-նշեց բալետի արտիստուհին։
Հայ հանդիստասը եւս անտարբեր չմնաց հայտնի ֆրանսիացի քանդակագործի ու նրա սիրելիի էմոցիոնալ ապրումներին։ Թատրոնի դահլիճը մարդաշատ էր, հայացքները՝ սեւեռուն, իսկ վերջում՝ չդադարող ծափահարություններ։
«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կներկայացվի նաեւ այսօր՝ հոկտեմբերի 6-ին։
«Հայֆեստ» փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից, այն տեւելու է մինչեւ հոկտեմբերի 8-ը ներառյալ։ Փառատոնն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ՝ «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագրի ներքո։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անտոն Սենկոյի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին