Netflix-ի «Թագը» սերիալի ստեղծողները որոշել են չնկարահանել արքայադուստր Դիանայի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսարանը։ Այս տեղեկությունը հաստատել են Deadline-ի աղբյուրները։
Նրանք հրապարակմանը հայտնել է, որ Փարիզում Դիանայի մահվանը նախորդած իրադարձությունների նկարահանումները կսկսվեն երկու շաբաթից։ Քանի որ ամբողջ պատմությունը «նուրբ է», շոուի հեղինակները փորձում են հնարավորինս նրբանկատորեն վերաբերվել դրան: Ուստի երկու մեքենաների բախման պահը չի նկարահանվի։
Փոխարենը սերիալում կցուցադրվեն ողբերգությունից առաջ եւ հետո տեղի ունեցած իրադարձությունները։ 1997 թվականի օգոստոսի 31-ին պապարացիները հետապնդում էին այն մեքենան, որում գտնվում էին Ուելսի արքայադուստր Դիանան (Արքայազն Չարլզի նախկին կինը) եւ նրա ընկերը՝ պրոդյուսեր Դոդի Ալ-Ֆայեդը։ Ավտովթարը եղել է թունելում, ինչի հետեւանքով զոհվել են Ալ-Ֆայեդը եւ վարորդը։ Դիանային փորձել են փրկել, սակայն չորս ժամ անց հիվանդանոցում նա նույնպես մահացել է ։
Վեցերորդ եթերաշրջանի նկարահանումները վերսկսվել են՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով հետաձգվելուց հետո։ Սերիալի նոր դերասանական կազմում դերասանուհի Էլիզաբեթ Դեբիցկին մարմնավորում է Դիանային, Դոմինիկ Ուեսթը խաղում է Չարլզի դերը, իսկ Իմելդա Սթոնթոնը՝ հանգուցյալ թագուհու կերպարը։ Թագուհու մահվան կապակցությամբ սուգի ֆոնին սերիալը դիտումների քանակով հայտնվել է Netflix-ի լավագույն եռյակում։
Հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի նոյեմբերի 9-ին, վեցերորդի պաշտոնական թողարկման ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, ամենայն հավանականությամբ, այն կթողարկվի 2023 թվականի աշնանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:29, 26 հոկտեմբերի
Chanel-ի և Hermès-ի պայուսակները՝ որպես նվեր հյուրերին, Backstreet Boys և մեկ միլիոն շահելու հնարավորություն. Դրեյքը ոճային կերպով է նշել իր 40-ամյակը14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram