«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Այլեւս չեմ ուզում լքել Հայաստանը»․ նիգերիացի մոդել Լոլան՝ «Փյունիկ»-ում խաղացող ամուսնու շնորհիվ Երեւանում հայտնվելու, այստեղ իր բիզնեսն ունենալու ծրագրերի մասին (ֆոտո)

12:52, 20 հոկտեմբերի

Հայկական բրենդների ֆոտոարշավներում վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել աֆրիկուհի այս մոդելին, որն իր ինքնատիպ արտաքինով ու յուրահատուկ էներգետիկայով արդեն հասցրել է հետաքրքրություն առաջացնել համացանցի հայկական տիրույթում։  Ծանոթացեք՝ նա Օլոլադե Օլագբայեն է, բայց նախընտրում է, որ իրեն դիմեն, պարզապես, Լոլա։ 34-ամյա մոդելը երկու երեխաների մայր է, իսկ նրա ամուսինը հայկական «Փյունիկ» ակումբի նիգերիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն է, որը Հայաստանի համար ծանր շրջանում հենց խաղադաշտից իր աջակցությունը հայտնեց մեր երկրին՝ դատապարտելով սեպտեմբերի 13-ին սկսած ադրբեջանբական ագրեսիան ու կոչ անելով՝ կանգնել Հայաստանի կողքին։ Հենց ամուսնու աշխատանքի շնորհիվ էլ Լոլան երկու տարի առաջ հայտնվեց Հայաստանում ու անսահման սիրեց մեր երկիրը՝ այնքան, որ այսօր խոստովանում է՝ այլեւս չի ցանկանում հեռանալ Երեւանից։

image00001.jpg (625 KB)

NEWS.am STYLE-ը նիգերիացի մոդելին լուսանկարել է իր նոր ֆոտոշարքում։ Նրա հետ զրուցել ենք նաեւ Հայաստանում ապրելու, մոդելինգն ու երեխաների դաստիարակությունը համատեղելու ու հայերեն խոսելու մեծ ցանկության մասին։

«Ես միշտ երազել եմ դառնալ մոդել՝ սկսած 15 տարեկանից։ Համալսարանում ուսանելուս տարիներին մի քանի անգամ նկարահանվել եմ, բայց այդ շրջանում դադարեցի աշխատել, քանի որ պետք է կենտրոնանայի դասերիս վրա, իսկ քասթինգներին ու ֆոտոշարքերին մասնակցելու նպտակով ճանապարհորդելն ինձ համար սթրեսային էր։ Այդպիսով, դադարեցրի մոդելային գործունեությունս, հետո նշանադրվեցի ու տեղափոխվեցի Եվրոպա, բայց անկախ իմ սպասելիքներից՝ մոդելինգով զբաղվելու այլ հնարավորություններ իմ առջեւ չէին բացվում, մինչեւ որ տեղափոխվեցինք Երեւան։ Այստեղ մեկ առաջարկին հաջորդում էր մյուսը, եւ, աստիճանաբար, իմ կարիերան սկսեց վերելք ապրել։ Հիմա մեծ ցանկություն ունեմ նաեւ նկարահանվելու ֆիլմերում։ Այնքան ուրախ եմ, որ հիմա, երբ արդեն երկու երեխաների մայր եմ, կարողանում եմ համատեղել նրանց դաստիարակությունն ու կարիերաս»,-պատմում է թխամաշկ գեղեցկուհին։ Նա խոստովանում է, որ սկզբում չի ցանկացել ամուսնու հետ տեղափոխվել Հայաստան՝ վախենալով պատերազմի ու քովիդի հետեւանքներից, բայց այսօր իր կյանքն առանց Երեւանի չի պատկերացնում․

image00002.jpg (709 KB)

«Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Նույնիսկ, զարմանում եմ, որ սկզբում չէի ցանկանում այստեղ գալ, քանի որ մեր տեղափոխությունը համընկավ քովիդի ու պատերազմի շրջանի հետ, եւ ես վախենում էի երեխաներիս համար։ Բայց հիմա ես այլեւս չեմ ուզում լքել Հայաստանը։ Այնքան շատ եմ սիրում այս վայրը, այն, ասես, իմ տունը լինի։ Ինձ դուր են գալիս հայերը․․․ Ես շատ ընկերասեր ու բարի մարդկանց եմ հանդիպել այստեղ գալուս առաջին իսկ օրվանից։ Այնքան սիրուն վայրեր կան Հայաստանում։ Այս երկիրն ինձ նաեւ հնարավորություն տվեց վերսկսելու իմ մոդելային կարիերան։ Շատ եմ սիրում Երեւանը, եւ ես չեմ կատակում։ Իհարկե, գիտեմ, որ ոչ մի վայր էլ կատարյալ չէ, բայց փաստ է, որ այստեղ ինձ հրաշալի եմ զգում»։

image00003.jpg (614 KB)

Լոլան պատմում է, որ հաճախ լեզվի չիմացությամբ պայմանավորված՝ զավեշտալի իրավիճակներում է հայտնվում, բայց աշխատում է հայերենը սովորելու ուղղությամբ։ Հաճախ ժպտում է մարդկանց, ողջունում հայերենով ու նրանցից էլ ստանում նույնքան դրական արձագանք․ հենց այդպես՝ իր անմիջականությամբ ու հայերենի չնչին գիտելիքներով էլ դառնում է երթուղային տաքսիների վարորդների ամենասիրելի զրուցակիցը։

«Երբեմն հայերենը հասկանալը հեշտ չի լինում, բայց երխաներս արդեն բավական լավ են տիրապետում լեզվին, քանի որ այստեղ մանկապարտեզ են հաճախում։ Մեծ աղջիկս սահուն խոսում է հայերեն, եւ շատ ավելի լավ է հասկանում ամեն ինչ։ Նա ոգեշնչում է ինձ սովորել լեզուն։ Որոշել եմ ձմռանը սկսել հայերենի դասընթացներս»,-ասում է նա։

image00004.jpg (687 KB)

Այսօր մոդելն աշխատանքից հետո իր ողջ ժամանակը նվիրում է երեխաներին, բայց երբեք չի մոռանում իր մյուս երազանքների մասին․

«Ես Զանգվածային հաղորդակցություն եմ սովորել, ավարտելուցս հետո շուրջ մեկ տարի ռադիոյում եմ աշխատել՝ որպես հաղորդավարուհի։ Հուսով եմ՝ մի օր կրկին կաշխատեմ ռադիոյում կամ հեռուստատեսությունում։ Ծրագրերիս վրա չեմ կենտրոնանում, ամեն ինչ թողնում եմ Աստծո հայեցողությանն ու օգնությանը։ Բայց կուզեի դառնալ ազդեցիկ կին, միջազգային ճանաչում ունեցող մոդել, դերասանուհի եւ գործարարուհի։ Շուտով կսկսեմ իմ բիզնեսը։ Այստեղ կուզեի բացել ռեստորան կամ հյուրատուն՝ O’Lola Groups-ի ներքո, բայց այս շրջանում դեռեւս նորաձեւության ոլորտի վրա եմ կենտրոնացած։ Ի դեպ, հետաքրքրված եմ նաեւ գինեգործությամբ»,-ասում է նա։ 

image00005.jpg (596 KB)

Անդրադառնալով Հայաստանի համար իր անսովոր արտաքինին ու դրա առավելություններին՝ Լոլան հավելում է․

«Իհարկե, հասկանում եմ, որ այստեղի համար ունեմ տարբերվող արտաքին, բայց ինձ համար դա մեծ նշանակություն չունի։ Ես հավատում եմ, որ ամեն բան Աստված է ինձ համար ծրագրել, եւ պատահական չէ, որ այս գեղեցիկ երկիրը փոխեց իմ կյանքը դեպի լավը»։

image00006.jpg (650 KB)

image00007.jpg (755 KB)

image00008.jpg (637 KB)

image00009.jpg (630 KB)

image00010.jpeg (636 KB)

image00011.jpeg (998 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Զգեստը՝ Oh La La Boutique-ից
Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան
Նկարահանումն իրականացվել է Photon ֆոտոստուդիայում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել