Վերարկուն մեր զգեստապահարանի բազային տարր է համարվում։ Ամենից հաճախ աղջիկները նախընտրում են չեզոք գունապնակ, որպեսզի այն համադրվի ցանկացած հանդերձանքի հետ։ Չնայած այս տարին անցնում է վառ գույների հովանու ներքո, ոմանք դեռ վախենում են նման արմատական գունային սխեմաներից։ Մենք հավաքել ենք 4 գաղափար, որոնք կվանեն բոլոր վախերն ու կասկածները։
Բաց երանգի հանդերձանքի հետ

Եթե դուք պատրաստ չեք հագուստի մեջ հրաժարվել մինիմալիզմից, բայց դեռ ցանկանում եք հարուստ գույներ ավելացնել կերպարին, ապա այս տարբերակը կատարյալ է ձեզ համար։ Ձեզ անհրաժեշտ կլինեն բազային երանգներով (սպիտակ, մարմնագույն, կաթնագույն, մոխրագույն) սիրելի իրեր եւ վերնահագուստ՝ հիմնականում թրենդային գույների: Դրանք համադրեք փորձված ջինսե տաբատի հետ։ Նման թարմ լուքը կարելի է կրել թերեւս ամեն օր:
Սեւ total-look-ի հետ

Աշնանը մուգ երանգները պրակտիկ տարբերակ են թվում, բայց երբեմն սեւ total look-ը միայն ձանձրույթ է առաջացնում։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Բավական է մեկ ակցենտավորված վերարկու։ Ձեր հարմարավետության գոտին կտրուկ չլքելու համար ընտրեք վերնազգեստի ավելի հանգիստ երանգներ։ Սա լիովին բավական է, նույնիսկ եթե հանդերձանքի մնացած իրերն ու աքսեսուարները սովորական մուգ գույներով են։
Կոնտրաստային հավաքածուի հետ

Վառ գույներով իրերը համադրելը հեշտ գործ չէ՝ միայն նորաձեւության համարձակ սիրահարը կարող է որոշել կերպար ընտրել: Սակայն, այս նորաձեւ գաղափարն իրականացնելու մեջ ոչ մի բարդ բան չկա, եթե հասկանում եք, թե ինչպես է գործում գույների սպեկտրը: Դուք կարող եք սկսել վառ գույնի կոշիկներից, այնուհետեւ հավաքեք ողջ լուքը։ Այս դեպքում ավելի լավ է հույսը դնել վառ տաբատի վրա, քանի որ վատ եղանակին վերարկուն պետք է կոճկել։ Նորաձեւ լայֆհաք առաջադեմների համար. կերպարը լրացրեք այնպիսի պրինտով պայուսակով, որի երանգները կրկնում են կերպարի այլ տարրերի ներկապնակը:
Վերարկուին համապատասխան իրերի հետ

Մոնոխրոմ հանդերձանքները վաղուց «հիմնավորվել են» մեր զգեստապահարանում եւ, ըստ երեւույթին, չեն պատրաստվում դուրս գալ նորաձեւությունից։ Աղջիկների մեծամասնությունը նախընտրում է նման կերպարները հավաքել հանգիստ երանգներով. դա ավելի հեշտ է անել, եւ գույներն ավելի լավ են համադրվում միմյանց հետ: Դե ինչ, առաջարկում ենք մի որոշ ժամանակ մոռանալ «անվտանգ» նյուդ կոմպլեկտների մասին եւ վերջապես հնարավորություն տալ վառ լուծումների՝ դեղինից մինչեւ ֆուկսիա։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ