Լեգինսների հետ

Անշուշտ, չափազանց ցածր ջերմաստիճանի դեպքում կարճ փքաբաճկոնի համադրությունը լեգինսների հետ վատ որոշում կլինի. նույնիսկ ամենաբարձր որակի լեգենդները չեն կարողանա ձեզ փրկել ծայրահեղ ցրտից: Բայց բարենպաստ եղանակին նման համադրությունը կդառնա ձեր ամենօրյա must-have-ը։ Եթե անհանգստանում եք, որ կիպ հագուստը կընդգծի ձեր կազմվածքի թերությունները, ապա այն համադրել սվիտերով, որը ծածկում է ձեր հետեւի մասը, պարզապես համոզվեք, որ այն դուրս չի գա ձեր փքաբաճկոնի տակից: Մի մոռացեք կաշվե լեգինսների մասին, որոնք նույնպես կդառնան մոդայիկ «ընկեր» ձմեռային լուքերի համար։ Եվ հիշեք, որ լեգինսները ձմռանը կարելի է համադրել ոչ միայն փքաբաճկոնի հետ։
Ջինսե տաբատի հետ

Ջինսե տաբատի հետ․ պրակտիկ համադրություն է, որն ապացուցվել է տարիների ընթացքում: Ցուրտ սեզոնին երկուսն էլ մենք կրում ենք գրեթե ամեն օր։ Եթե հանկարծ ձեզ մոտ հարց առաջանա, թե ինչ հագնել, ապա դուք կարող եք երկար չվարանել եւ խաղադրույք կատարել նման հաղթական դուետի վրա: Պարզապես զգույշ եղեք ջինսե տաբատի հետ. Կարճ փքաբաճկոնի հետ հարմար են միայն այնպիսի մոդելի ջինսերը, որոնք ընդգրկում են կոնքերը, հակառակ դեպքում կարող եք տեսողականորեն «վնասել» համամասնությունները: Հիանալի տարբերակներ են սքինիները, լայն փողքերով տաբատները։
Ջոգերներով

Միշտ չէ, որ ցանկանում եք պճնվել ու աութֆիթ կազմել ամենայն մանրամասնություններով։ Այս դեպքում սպորտային հագուստն օգնում է մեզ: Կերպարին ավելացրեք ջոգեր եւ կարճ սվիտեր։ Այս դեպքում չպետք է անհանգստանաք, որ հանդերձանքը չափազանց հասարակ է։ Կերպարը լրացրեք սպորտային կոշիկներով եւ ոճային գլխարկով։ Կստացվի գործնական «ծույլ» լուք՝ հանգստյան օրերին բնության գրկում կամ քաղաքում զբոսնելու համար:
Դասական տաբատներով

Պետք չէ մոռանալ դասական լուծումների մասին՝ կարճ փքաբաճկոնը հիանալի զույգ կդառնա դասական տաբատի հետ: Այստեղ նույնպես պետք է ուշադրություն դարձնեք տաբատի ոճին. այն չպետք է լինի շատ ազատ: Եվ մի մոռացեք, որ նման «զույգի» հետ ավելի լավ է ընտրել պարզ եւ ուղիղ բաճկոններ՝ առանց ավելորդ դեկորների, որպեսզի վերեւն ու ներքեւը համադրվեն ոճով։
Շորտերով

Եթե ցանկանում եք ստեղծել գրավիչ կերպար, իսկ կիսաշրջազգեստի հետ փքաբաճկոնը լավ տարբերակ չէ։ Այս պարագայում մեզ օգնության են հասնում շորտերը։ Խաղադրույք կատարեք փքված կամ բրդյա տարբերակների վրա, որոնք թույլ չեն տա սառչել ձմեռային սեզոնին։ Պարզապես մի մոռացեք հագնել ճիշտ զուգագուլպաներ՝ դրանք ոչ միայն ձեզ կփրկեն ցրտից, այլեւ տեսողականորեն կերկարացնեն ձեր ոտքերը։
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ