Փքաբաճկոն
Ձմռանը նորաձեւության ոչ մի սիրահար չի կարող անտեսել փքաբաճկոնը։ 2022-ի ամենաունիվերսալ տարբերակը համարվում է միջին երկարության մոդելը, որը տեսողականորեն չի ծանրացնում կերպարը: Կարիք չկա վախենալ, որ նման փքաբաճկոնը լավ չի տաքացնի ցրտին. կարեւոր է տաք տաբատ ընտրելը։
Տաք վերարկու
Եթե, այնուամենայնիվ, ձմռանն ավելի կանացի տեսք ունենալ, ապա տաք վերարկուն չի «քանդի» էլեգանտ լուքը եւ թույլ չի տա ձեզ ցրտահարվել։ Խաղադրույք կատարեք ծավալուն մոդելների վրա, եւ ոչ, դրանք ձեզ տեսողականորեն ավելի փարթամ չեն դարձնի: Գլխավորն այն է, որ նման վերնահագուստը չհամադրեք երկարաճիտ կոշիկների բոտֆորտների հետ։
Տրիկոտաժե զգեստ
Միայն վերնահագուստը չէ, որ համարվում է ձմռան բազային հանդերձանք։ Մի մոռացեք զգեստների մասին, որոնք համեմում են կերպարը։ Ընտրեք ոչ միայն բազային տարբերակներ, այլեւ ավելի համարձակ լուծումներին ուշադրություն դարձրեք։ Օրինակ՝ բաց մեջքով կամ բացվածքներով զգեստ։
Կարդիգան
Եթե ցանկանում եք կրել ոճային տոպ, բայց եղանակը թույլ չի տալիս, ապա նման վիճահարույց իրավիճակներում կարդիգանը միշտ փրկում է։ Այս իրը շատ հարմարավետ է ամենօրյա հագուստի մեջ՝ անկաշկանդ կտրվածքի շնորհիվ: Պարզապես հիշեք, որ ոչ բոլոր մոդելները պետք է ներառվեն ձեր զգեստապահարանում՝ առանց կոճակների տարբերակները եւ չափազանց երկար կարդիգանները համարվում են անտեղի:
Տրիկոտաժե կոստյում
Դժվար է պատկերացնել ձմեռային զգեստապահարան առանց նման կոստյումի. այս դուետը մենք կարող ենք հանգիստ անվանել գիշերազգեստի այլընտրանք՝ միայն «քաղաքային» մեկնաբանությամբ։ Մի շփոթեք նման տաք հավաքածուն սպորտայինի հետ. ի վերջո, տրիկոտաժե կոստյումը շատ ավելի էլեգանտ տեսք ունի։ Ընտրեք ազատ մոդելներ, որոնք կերպարն ավելի հարմարավետ կդարձնեն։
Ուղիղ սվիտեր
Տաք սվիտերը ցուրտ սեզոնին զգեստապահարանի must-have-ն է: Կամա թե ակամա դա ասոցացվում է բուխարու մոտ հարմարավետ հավաքույթների հետ. էլ ի՞նչ է պետք ցրտաշունչ եղանակին: Բայց այն ոչ միայն օգնում է մեզ տաքանալ, այլեւ ոճային շեշտ է հաղորդում հանդերձանքին։ Ամենապրակտիկ լուծումը կլինի ուղիղ կտրվածքի, մինչեւ ազդրի կեսը հասնող տարբերակը, որը հավասարապես լավ տեսք կունենա ազատ ջինսերի, կարճ կիսաշրջազգեստների եւ զգեստների հետ:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով