«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ԶԼՄ. Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին ցանկանում են պահպանել իրենց թագավորական տիտղոսները

10:07, 7 նոյեմբերի

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին ցանկանում են պահպանել իրենց եւ զավակների թագավորական տիտղոսները։ Այս մասին հայտնում է Express-ը։

Թագավորական գործերով փորձագետ Նիլ Շոնը լրագրողներին ասել է, որ Մեգան Մարքլն արքայադուստրեր Բեատրիսի եւ Եվգենիայի հետ զրուցելուց հետո փոխել է իր կարծիքը թագավորական տիտղոսների մասին։

«Նախկինում Մեգանը դա առանձնապես չէր կարեւորում եւ բոլորովին չէր մտածում իր ու իր երեխաների տիտղոսների մասին։ Բայց նա տեսավ, թե որքան օգտակար են տիտղոսները արքայադուստրեր Եվգենիայի եւ Բեատրիսի համար։ Այժմ նա մտադիր է դրանք նույնպես պահել», - բացատրել է Շոնը:

Նա պարզաբանել է, որ Մեգան Մարքլը գնահատում է տիտղոսների կարեւորությունը, քանի որ գիտակցում է՝ դրանք կօգնեն իրեն, իր ամուսնուն՝ Հարրիին եւ նրանց երեխաներին «պտտվել ճիշտ շրջանակներում, ինչպես նաեւ նրանց առջեւ ավելի շատ հնարավորություններ կբացվեն»։

«Հարրին եւ Մեգանը շատ են ցանկանում պահպանել այս թագավորական տիտղոսները: Նրանց համար սա հնարավորություն է։ Սա միակ պատճառն է, թե ինչու նա չի ցանկանա կորցնել այն», - հավելել է նա:

Այս տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում այն ​​լուրերի ֆոնին, որ Չարլզ III-ը կարող է իր կրտսեր որդուն եւ նրա ընտանիքին զրկել թագավորական կոչումներից՝ արքայազն Հարիի հուշերի պատճառով։

 

Լուսանկարը՝ Getty images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել