Սվիտեր + ատլասե կիսաշրջազգեստ

Տաք սվիտերն ու ներքնազգեստի ոճով կիսաշրջազգեստն անսովոր դուետ է, որը դեռ կարելի է անվանել ամենօրյա շահեկան տարբերակ: Միայն գործվածքների խաղն ամեն ինչ արժե։ Հաստ բրդյա գործվածքն ու շքեղ ատլասը հմայող համադրություն են կազմում: Ցուրտ ձմեռը չի խնայում անգամ ամեմանոճային նորաձեւության սիրահարներին, ուստի պետք է հոգ տանեք ձեր մասին՝ կրելով համապատասխան զուգագուլպաներ։ Ցանկացած կոշիկ հարմար է` քուղերով երակարաճիտներից մինչեւ բոտֆերտներ։
Կարճ փայլուն փքաբաճկոն + ջինսե տաբատ

Յուրաքանչյուր կերպար յուրօրինակ ֆեշն-մարտահրավեր է: Ձմեռային աութֆիթեր դեպքում երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ են ցանկանում ասել աղջիկները։ Բայց խոսքը չի վերաբերում այն կերպարներին, որոնցում համադրված են կարճ փքաբաճկոններին ու երկարաճիտները։ Կամա, թե ակամա, դուք հոգեւոր հարազատություն կզգաք տիեզերքը նվաճողների հետ։
Այն կերպարի համար ձեզ անհրաժեշտ կլինեն ջինսե բազային տաբատներ. դրանք կօգնեն «հավասարակշռել» աութֆիթը: Ընտրեք ճիշտ ձեւվածքի որակյալ ջինսե տաբատ, որպեսզի ձմեռային կերպարը գրավիչ տեսք ունենա։
Մուշտակ + լեգինսներ + ուգգիներ

Եթե հոգնել եք գործնական ոճից եւ ցանկանում եք ստեղծել հարմարավետ լուք, ապա ձեր ցանկությունը հեշտ է իրականացնել, եւ դրա համար ձեզ հարկավոր չէ կախարդական ջին կամ շտապ ուղեւորություն դեպի խանութ: Ինչու՞ չհիշել լեգենդների մասին, որոնք խնամքով թաքցնում եք ձեր զգեստապահարանում։ Համոզված ենք, որ դրանք սպասում են իրենց ժամին։ Պարզապես այս իրը համադրեք մուշտակի հետ, որպեսզի չմրսեք։ Իսկ 2023-ի ձմռան թրենդը դարձած ոճային կտրվածքով ուգգիները կարող են լրացնել անկաշկանդ աութֆիթը։
Փքաբաճկոն + կաշվե լեգինսներ + երկարաճիտներ

Նորաձեւության մեջ կաշվե լեգինսներն ունեն գոյության իրավունք: Ճիշտ է, կարեւոր է ընտրել ճիշտ մոդել եւ ճիշտ համադրել այն այլ իրերի հետ։ Կաշվե լեգինսները համադրեք փքաբաճկոնի հետ. պարզապես համոզվեք, որ վերնազգեստը ծածկում է կոնքերի հատվածը: Այսպիսով, դուք նվազեցնում եք մրսելու եւ հետաքրքրասեր հայացքներ գրավելու հավանականությունը: Իսկ աութֆիթն էֆեկտիվ դարձնելու համար լրացրեք կայուն կրունկով երկարաճիտ կոշիկներով: Սա կօգնի պահպանել հավասարակշռությունը բառի բոլոր իմաստով:
Մուշտակ + նույն գույնի տաբատ + կոնտրաստային երկարաճիտներ

Ձմռանը նորաձեւության սիրահարները կրում են ոչ միայն փքաբաճկոններ, այլ նաեւ մորթյա վերնազգեստներ: Մորթյա իրերով կերպար ստեղծելու համար դուք կարող եք խաղալ գույների հետ, օրինակ՝ մուշտակի երանգի տաբատ ընտրեք, որպեսզի համապատասխանի մորթյա բաճկոնին: Այս նորաձեւ հնարքի շնորհիվ դուք կստանաք total look։ Բայց կարեւոր է կերպարը «կոտրել» ինչ-որ բանով՝ խաղադրույք կատարեք կոնտրաստային երկարաճիտների վրա։ Դրանք կարող են նույնիսկ սեւ լինել. ամեն ինչ կախված է, թե ինչ գույնի են մուշտակն ու տաբատը:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ