«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սելին Դիոնի մոտ հազվագյուտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել

09:00, 9 դեկտեմբերի

54-ամյա Սելին Դիոնը երկրպագուներին հայտնել է տխուր լուր: Երգչուհին ստիպված կլինի չեղարկել շրջագայությունn առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Արցունքն աչքերին Սելինը ձայնագրել է զգացմունքային տեսաուղերձ, որում նա խոստովանել է, որ տառապում է հազվագյուտ «մկանային կաշկանդվածության համախտանիշով», որն առաջացնում է ցավ եւ սպազմ, ինչպես նաեւ ազդում է ձայնալարերի վրա: Այս հիվանդությունը կարող է հրահրել մկանների պատռվածքներ, ինչը մեծապես ազդում է կյանքի որակի վրա, հաճախ խանգարում է մարդուն նորմալ շարժվել, մեքենա վարել եւ նույնիսկ ուտել:

Ես երկար ժամանակ պայքարում եմ իմ առողջական խնդիրների հետ, եւ ինձ համար իսկապես դժվար էր դիմակայել այս մարտահրավերներին ու խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ... Ցավով եմ ասում ձեզ, որ փետրվարին չեմ կարողանա վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը:

Հիշեցնենք, որ Սելին Դիոնի ձայնի դիապազոնը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է հինգ օկտավայի: Երգչուհին հայտնի դարձավ «My Heart Will Go On» ստեղծագործությամբ, որը դարձավ Ջեյմս Քեմերոնի լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը։ Սելինի դիսկոգրաֆիան ներառում է 27 լիամետրաժ ստուդիական ալբոմ, իսկ ձեռքբերումների գանձարանում կան միանգամից մի քանի «Գրեմմի» մրցանակներ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search