Արքայադուստր Դիանայի նամակը աճուրդի է հանվել 18000 ֆունտ ստերլինգով։ Այս մասին գրում է բրիտանական The Sun թերթը։
Սա մի գրություն է, որում Լեդի Դին շնորհակալություն է հայտնել ոստիկանության սերժանտ Ջորջ Փլամբին՝ Ուիլյամի ծննդյան օրը մոտոցիկլետային շոու կազմակերպելու համար։ Այն պարունակում է արքայադստեր եւ նրա որդիների ստորագրությունները։ Նամակը թվագրված էր 1989 թվականի հունիսի 21-ով եւ գրված էր Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թղթի վրա:
«Հարգելի սերժանտ Փլամբ, դուք եւ ձեր թիմն այնքան բարեհամբույր գտնվեցիք, որ այսօր՝ արքայազն Ուիլյամի ծննդյան օրը եկաք այստեղ: Չեմ կարող փոխանցել, թե ինչ հաճույք է պատճառել ներկայացումն այս փոքրիկ մարդուկներին եւ նրանց մայրերին: Ես գիտեմ, թե որքան զբաղված եք բոլորդ այս պահին, ուստի ավելի գնահատելի է, որ դուք, մոտոցիկլետ վարող տղաների թիմի հետ միասին կարողացաք մասնակցել ծննդյան տոնակատարությանը: Մեր ջերմ շնորհակալությունը ձեզ։ Հարգանքներով՝ Դիանա, Ուիլյամ, Հարրի», - մեջբերում է The Sun թերթը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով